«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«6» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2002 թվականի N 108
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետև` պետական կազմակերպություն):
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի արդյունավետ կառավարման, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միջպետական ծրագրերի իրականացման, Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի բարելավման համար անհրաժեշտ համապարփակ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լրացուցիչ, այդ թվում` ոչ հարկային եկամուտների համալրման նպատակով պետական կազմակերպությունն իրականացնում է`
Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության պետական գույքի գույքագրման աշխատանքների կազմակերպումը և պետական կառավարման համապատասխան մարմինների հետ համատեղ գույքագրման աշխատանքները,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառումը,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման ռեեստրի վարումը,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այդ թվում` մասնավորեցվող, օտարվող) արժեքի որոշման (գնահատում և վերագնահատում) աշխատանքները.
բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
գույքագրում,
արժեքի որոշում (գնահատում և վերագնահատում),
տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.
գ) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հաշվեկշռում գտնվող` 13418,25 հազար դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (ցանկը կցվում է) և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է նույն նախարարության հաշվեկշռում գտնվող` Երևանի Զաքյան փողոցի N 10 շենքի 3-րդ հարկը` 216,9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով և 823,15 հազար դրամ հաշվեկշռային արժեքով:
3. Պետական կազմակերպության ընդհանուր կառավարման և բնականոն գործունեության ապահովման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը (այսուհետև` լիազորված պետական մարմին):
4. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
ա) պետական կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.
բ) պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
գ) կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
դ) պետական կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
ե) պետական կազմակերպության գործադիր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
զ) պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրանց գործունեության վերստուգման արդյունքները քննելը.
է) պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ը) պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
թ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական կազմակերպության կանոնադրությունը.
բ) 1-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման այլ մարմինների, մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքի անվճար համատեղ գույքագրման ու հաշվառման աշխատանքների ժամանակացույցը:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մինչև 2002 թվականի փետրվարի 15-ը ապահովել`
ա) սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պետական կազմակերպությանն սեփականության իրավունքով հանձնված, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
բ) պետական կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 6-ից:
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
2001 թվականի հոկտեմբերի | |
քանակը |
գումարը (դրամ) | ||
1 |
2 |
3 |
4 |
1. |
Գրասեղան` ղեկավարի |
2 |
193827.2 |
2. |
Գրասեղան` ղեկավարի |
1 |
45000 |
3. |
Գրասեղան` խորհրդակցությունների |
1 |
35000 |
4. |
Երկաթյա պահարան |
2 |
140000 |
5. |
Գրասեղան` ղեկավարի |
1 |
41980 |
6. |
Մեծ գրապահարան |
1 |
30672.4 |
7. |
Գրասեղան` ղեկավարի |
1 |
50444 |
8. |
Մետաղյա պահարան |
1 |
34650 |
9. |
Համակարգիչ «Olivetti» |
3 |
1685630.4 |
10. |
Տպագրիչ «Panasonic» |
1 |
349205.3 |
11. |
Ֆոտոապարատ «Polaroid» |
1 |
25700 |
12. |
Համակարգիչ «Targa» |
4 |
1471116 |
13. |
Տպագրիչ «Epson 5700» |
3 |
447513 |
14. |
Համակարգիչ «Դիքս 486 33 ՄՀՑ» |
1 |
841053.5 |
15. |
Համակարգիչ «Philips» |
1 |
841053.5 |
16. |
Համակարգիչ «IBM E74» |
1 |
370000 |
17. |
Համակարգիչ «Pentium 1» |
1 |
949059.8 |
18. |
Տպագրիչ «Star» |
1 |
134720 |
19. |
Տպագրիչ «Lazer Jet 41» |
1 |
809782 |
20. |
Սկաներ 6300 C |
1 |
360000 |
21. |
Համակարգիչ «Philips» |
2 |
719021 |
22. |
Համակարգիչ «IBM E74» |
1 |
370000 |
23. |
Տպագրիչ «KX-p 164» |
1 |
189945.9 |
24. |
Պատճենահանող մեքենա «XEROXS» |
1 |
2183746 |
25. |
Օդափոխիչ «BK-1500» |
1 |
16014 |
26. |
Վարագույր |
2 |
19670 |
27. |
Քիվ |
1 |
15.4 |
28. |
Գրապահարան |
1 |
5833 |
29. |
Վարդագույն աթոռ |
4 |
39588 |
30. |
Ռադիո «Հրազդան» |
1 |
14.2 |
31. |
Բազկաթոռ |
1 |
108 |
32. |
Մետաղյա պահարան |
1 |
215.6 |
33. |
Ժամացույց |
1 |
837 |
34. |
Կախիչ |
1 |
7.5 |
35. |
Կալորիֆեր |
1 |
4920 |
36. |
Հեռախոս «Տեխնիկա» |
1 |
5733.3 |
37. |
Հեռախոս «Կոնֆիդենտ» |
1 |
9567 |
38. |
Գրասեղան` 2 տումբայով |
2 |
4646 |
39. |
Գրասեղան` 1 տումբայով, սև |
1 |
154 |
40. |
Գրասեղան` 1 տումբայով |
1 |
354.2 |
41. |
Գրապահարան բաց |
1 |
5833 |
42. |
Պատի կախիչ |
1 |
33.6 |
43. |
Օդափոխիչ «BK-1500» |
2 |
32028 |
44. |
Ժամացույց |
1 |
837 |
45. |
Ռադիո «Հրազդան» |
1 |
133.4 |
46. |
Տաքացուցիչ |
1 |
10082.5 |
47. |
Ֆոտոապարատ «RK 107» |
1 |
16000 |
48. |
Ֆոտոկտրիչ «Vizen 808» |
1 |
6000 |
49. |
Կաշվեպատ աթոռ` կարմիր |
1 |
77 |
50. |
Կիսափափուկ աթոռ |
4 |
34574.8 |
51. |
Փափուկ աթոռ |
2 |
19794 |
52. |
Հեռախոս «Տելկոմ» |
1 |
6417 |
53. |
Վարագույր |
1 |
2670.6 |
54. |
Քիվ |
1 |
15.4 |
55. |
Աշխատանքային աթոռ |
1 |
14300 |
56. |
Բազկաթոռ |
1 |
321 |
57. |
Կիսափափուկ աթոռ |
2 |
10447.4 |
58. |
Հեռախոս առանց դիսկի |
2 |
753.4 |
59. |
Հեռախոս «Կոնֆիդենտ» |
1 |
9120 |
60. |
Գրասեղան` 2 տումբայով |
2 |
13720 |
61. |
Գրասեղան` 1 տումբայով |
2 |
812 |
62. |
Գրասեղան` 1 տումբայով |
2 |
810 |
63. |
Գրասեղան փոքր |
3 |
129 |
64. |
Տումբա |
1 |
3 |
65. |
Մետաղյա պահարան |
1 |
377.3 |
66. |
Կաշվեպատ աթոռ |
4 |
255.6 |
67. |
Փափուկ աթոռ |
5 |
10425 |
68. |
Կիսափափուկ աթոռ |
4 |
20894.8 |
69. |
Գրապահարան |
1 |
10499.4 |
70. |
Ռադիո «Հրազդան» |
2 |
978 |
71. |
Վարագույր |
3 |
8011.8 |
72. |
Հեռախոս «Panafon» |
1 |
6665 |
73. |
Հեռախոս առանց դիսկի |
1 |
376.7 |
74. |
Տաքացուցիչ |
1 |
4920 |
75. |
Գրապահարան |
1 |
5833 |
76. |
Կիսափափուկ աթոռ |
4 |
60000 |
77. |
Կիսափափուկ աթոռ |
2 |
4170 |
78. |
Ղեկավարի աթոռ |
1 |
14300 |
79. |
Հեռախոս առանց դիսկի |
1 |
8736 |
80. |
Հեռախոս «Մարս» |
1 |
13000 |
81. |
Հեռախոս «Ֆլաիդ» |
1 |
15390 |
82. |
Ռադիո «Հրազդան» |
1 |
192.5 |
83. |
Սեղանի կոմպլեկտ |
1 |
3150 |
84. |
Հաշվիչ «Սիթիզեն» |
1 |
13750 |
85. |
Վարագույր |
2 |
19670 |
86. |
Պատի լուսամփոփ |
4 |
7056 |
87. |
Գրասեղան` 2 տումբայով |
2 |
13720 |
88. |
Գրասեղան` 2 տումբայով |
2 |
15234 |
89. |
Գրասեղան` 1 տումբայով |
1 |
405 |
90. |
Գրասեղան` 1 տումբայով |
2 |
812 |
91. |
Փոքր սեղան |
1 |
350 |
92. |
Փոքր սեղան |
2 |
86 |
93. |
Տումբա |
1 |
3 |
94. |
Մետաղյա պահարան |
3 |
646.8 |
95. |
Պահարան |
2 |
10976 |
96. |
Գրապահարան |
1 |
8014.3 |
97. |
Վարագույր |
2 |
5341.2 |
98. |
Ռադիո «Հրազդան» |
1 |
192.5 |
99. |
Հեռախոս «Նոտրուֆ» |
3 |
29718 |
100. |
Հեռախոս «Vef-TA-D» |
1 |
4687 |
101. |
Բազկաթոռ` կարմիր |
1 |
108 |
102. |
Կիսափափուկ աթոռ |
6 |
51862.2 |
103. |
Փափուկ աթոռ |
4 |
8340 |
104. |
Պաշտպանական էկրան |
1 |
18000 |
105. |
Կաշվե աթոռ |
3 |
207.9 |
106. |
Ռադիո «Հրազդան» |
1 |
14.2 |
107. |
Կիսափափուկ աթոռ |
2 |
4170 |
108. |
Վարագույր |
2 |
19670 |
109. |
Ջահ` 3 թևանի |
1 |
6156 |
110. |
Տպագրիչ «Lazer jet 4 +» |
1 |
149171 |
111. |
Գրասեղան` 2 տումբայով |
1 |
7617 |
112. |
Գրապահարան |
1 |
10258.9 |
113. |
Գրասեղան |
1 |
4340 |
114. |
Մետաղյա պահարան |
1 |
215.6 |
115. |
Օդափոխիչ «BK» |
1 |
16014 |
116. |
Փափուկ աթոռ |
3 |
6249 |
117. |
Աթոռ |
1 |
115.5 |
118. |
Կիսափափուկ աթոռ |
1 |
8643.7 |
119. |
Հեռախոս դիսկով |
1 |
1168 |
120. |
Կալորիֆեր |
2 |
10832 |
121. |
Կալորիֆեր |
1 |
4920 |
122. |
Տաքացուցիչ |
1 |
8430 |
123. |
Ջահ` 3 թևանի |
1 |
5540.4 |
124. |
Վարագույր |
2 |
19670 |
125. |
Մկնիկ |
1 |
4300 |
126. |
Պատի 2 թևանի ջահ |
1 |
5540.4 |
127. |
Գրասեղան` 2 տումբայով |
2 |
15234 |
128. |
Գրապահարան |
1 |
58333 |
129. |
Հեռախոս «Տյուլպան» |
1 |
5000 |
130. |
Հեռախոս դիսկով |
1 |
401.6 |
131. |
Ռադիո «Հրազդան» |
2 |
28.4 |
132. |
Օդափոխիչ «BK 1500» |
1 |
16014 |
133. |
Փափուկ աթոռ |
2 |
4166 |
134. |
Ջահ` 3 թևանի |
1 |
5540.4 |
135. |
Կախիչ |
1 |
33.6 |
136. |
Հաշվիչ մեքենա էլեկտրոնային «ՄԿ-59» |
1 |
11400 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
13418251 |