«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2001 թվականի N 312
քաղ. Երևան
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` գիտության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` բացառությամբ 14-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «ե» ենթակետերի ու 15-րդ հոդվածի «ա» և «գ» ենթակետերի, որոնցով նախատեսված լիազորությունները վերապահել համապատասխան ճյուղային նախարարություններին ու գերատեսչություններին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ կապված լիազորություններն իրականացնել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |