«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2001 թվականի N 344
քաղ. Երևան
2001 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի ապրիլի 25-ի «2001 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-853 հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) 2001 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.
բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) 2001 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով և նյութական ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետներին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուորո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ փոխադրումը.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևան քաղաքի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով իրականացվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 2001 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույն չափով օգտագործելու նպատակով բուհերում, դպրոցներում, քոլեջներում, տեխնիկումներում, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքներն ավարտել մինչև 2001 թվականի հունիսի 15-ը:
14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնել 2001 թվականի գարնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:
15. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Սարգսյան | - | ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Մ. Հարությունյան | - | ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Հարությունյան | - | ՀՀ զինվորական կոմիսար |
Հ. Հարությունյան | - | ՀՀ ներքին գործերի նախարար |
Կ. Պետրոսյան | - | ՀՀ ազգային անվտանգության նախարար |
Ա. Թամազյան | - | ՀՀ գլխավոր դատախազ |
Ա. Մկրտչյան | - | ՀՀ առողջապահության նախարար |
Ե. Զախարյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Է. Ղազարյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարար |
Վ. Հովհաննիսյան | - | ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Հարոյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ |
Է. Միլիտոնյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ |
Գ. Գևորգյան | ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածաշրջանի և |
Հանձնաժողովների անդամները | ||||||||||||||||||
1 |
2 | ||||||||||||||||||
|
- Երևանի քաղաքապետ | ||||||||||||||||||
|
- Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության շտաբի պետ - մարզային ներքին գործերի վարչության պետ - Արագածոտնի մարզի դատախազ - Աշտարակի քաղաքապետ - Ապարանի քաղաքապետ - Թալինի քաղաքապետ | ||||||||||||||||||
|
- Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - Արարատի մարզի դատախազ - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ - մարզային ներքին գործերի վարչության պետ - Արտաշատի քաղաքապետ - Արարատի քաղաքապետ - Մասիսի քաղաքապետ | ||||||||||||||||||
|
- Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարությունների գծով գեներալ - Արմավիրի մարզի դատախազ - ՀՀ պաշտպանության նախարարության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետ - մարզային ներքին գործերի վարչության պետ - Արմավիրի քաղաքապետ - Վաղարշապատի (Էջմիածնի) քաղաքապետ | ||||||||||||||||||
|
- Գեղարքունիք մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - բանակային կորպուսի հրամանատար - Գեղարքունիքի մարզի դատախազ - ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության բաժնի պետ - մարզային ներքին գործերի վարչության պետ - Գավառի քաղաքապետ - Մարտունու քաղաքապետ - Սևանի քաղաքապետ - Վարդենիսի քաղաքապետ - Ճամբարակի քաղաքապետ | ||||||||||||||||||
|
- Լոռու մարզպետ | ||||||||||||||||||
|
- Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ պաշտպանության նախարարության վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահ - Կոտայքի մարզի դատախազ - ՀՀ պաշտպանության նախարարության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ - մարզային ներքին գործերի վարչության պետ - Աբովյանի քաղաքապետ - Հրազդանի քաղաքապետ - Չարենցավանի քաղաքապետ - Եղվարդի քաղաքապետ | ||||||||||||||||||
|
- Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - Շիրակի մարզի դատախազ - ՀՀ պաշտպանության նախարարության Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետ - մարզային ներքին գործերի վարչության պետի պաշտոնակատար - Գյումրիի քաղաքապետ - Մարալիկի քաղաքապետ | ||||||||||||||||||
|
- Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - բանակային կորպուսի հրամանատար - Սյունիքի մարզի դատախազ - ՀՀ պաշտպանության նախարարության Կապանի ռազմական ոստիկանության բաժնի պետ - մարզային ներքին գործերի վարչության պետ - Կապանի քաղաքապետ - Գորիսի քաղաքապետ - Սիսիանի քաղաքապետ - Մեղրու քաղաքապետ | ||||||||||||||||||
|
- Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - բանակային կորպուսի հրամանատար - Վայոց ձորի մարզի դատախազ - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ - մարզային ներքին գործերի վարչության պետ - Եղեգնաձորի քաղաքապետ - Վայքի քաղաքապետ | ||||||||||||||||||
|
- Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - Տավուշի մարզի դատախազ - ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի պետ - մարզային ներքին գործերի վարչության պետ - Իջևանի քաղաքապետ - Դիլիջանի քաղաքապետ - Բերդի քաղաքապետ - Նոյեմբերյանի քաղաքապետ |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան | - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Աղայան | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ |
Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ |
Է. Բաղդասարյան | - թերապևտ |
Մ. Թորոսյան | - հոգեբույժ |
Գ. Հովհաննիսյան | - նյարդաբան |
Ա. Մուրադյան | - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ |
Զ. Տեր-Ավետիքյան | - վիրաբույժ |
Լ. Շահինյան | - ակնաբույժ |
Խ. Խաչիկյան | - մաշկավեներոլոգ |
Հ. Հովսեփյան | - հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |