«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2002 թվականի N 656
քաղ. Երևան
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 246-րդ հոդվածի 4-րդ կետին և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից օգտագործվող զենքի՝
ա) տեսակը՝ քաղաքացիական կամ ծառայողական,
բ) ձևը՝ կարճ ակոսափող և երկարափող հրազեն,
գ) մոդելը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել,
դ) քանակը՝ 195 միավոր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին՝ մեկամսյա ժամկետում իր տնօրինության՝ մարտական զենքի տեսակները հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման համար հատկացնել մարտական զենքի հետևյալ տեսակները՝
ա) ինքնաձիգ՝ ԱԿ-74 մոդելի՝ 19 միավոր,
բ) ատրճանակ «Մակարով»՝ 29 միավոր,
գ) ռևոլվեր «Սմիդ ընդ Վեսսոն»՝ 18 միավոր,
դ) ռևոլվեր «Կոլտ»՝ 11 միավոր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |