«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2001 թվականի N 210
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 913 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» N 913 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 19-ի N 119 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված ցանկը «3807 Փայտաձյութ. փայտաձյութից ստացված յուղեր. փայտի կրեոզոտ. մեթիլսպիրտ. նավթափայտային, բուսական կուպր. գարեջրագործական կուպր և բևեկնախեժի, խեժաթթուների կամ բուսական կուպրի հիմքի վրա ստացված համանման արգասիքներ» տողից հետո լրացնել հետևյալ տողերով`
380810 |
Ինսեկտիցիդներ |
380820 |
Ֆունգիցիդներ |
380830 |
Հերբիցիդներ |
380840 |
Ախտահանիչ միջոցներ |
380890 |
Ռոդենտիցիդներ և նեմատիցիդներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |