«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2001 թվականի N 96
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2001 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից որոշ առաջնահերթ ծախսերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) N 5 հավելվածում`
14 խմբի 01 ենթախմբում «2. Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար)» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 35,000.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը.
07 խմբի 13 ենթախմբում «1. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման նպատակով «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամին հատկացումներ» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարն ավելացնել 35,000.0 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը.
բ) սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունների առնչությամբ`
N 3 հավելվածում`
14 խմբի, ինչպես նաև նույն խմբի 01 ենթախմբի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարները պակասեցնել 35,000.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով նշված խմբի և ենթախմբի գծով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների համապատասխան գումարները.
07 խմբի, ինչպես նաև նույն խմբի 13 ենթախմբի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարն ավելացնել 35,000.0 հազ դրամով` նույն չափով պակասեցնելով նշված խմբի և ենթախմբի գծով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների համապատասխան գումարները.
N 4 հավելվածում`
«ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ» և «Տոկոսավճարներ արտաքին պարտքի դիմաց» հոդվածներով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարները պակասեցնել 35,000.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով նշված հոդվածների գծով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների համապատասխան գումարները.
«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածներով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարներն ավելացնել 35,000.0 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով նշված հոդվածների գծով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների համապատասխան գումարները.
N 5 հավելվածի N 07-13/1 եռամսյակ աղյուսակի 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում «ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ», «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ», «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ», «Այլ ծախսեր» և «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածներով նախատեսված հատկացումների գումարներն ավելացնել 35,000.0 հազ. դրամով.
N 5 հավելվածի N 07-13/4 եռամսյակ աղյուսակի 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում «ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ», «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ», «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ», «Այլ ծախսեր» և «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածներով նախատեսված հատկացումների գումարները պակասեցնել 35,000.0 հազ. դրամով.
N 5 հավելվածի N 14-01/1 եռամսյակ աղյուսակի 1-ին, 4-րդ և 5-րդ սյունակներում «ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ», «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ», «ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ» և «Տոկոսավճարներ արտաքին պարտքի դիմաց» հոդվածներով նախատեսված հատկացումների գումարները պակասեցնել 35,000.0 հազ. դրամով.
N 5 հավելվածի N 14-01/4 եռամսյակ աղյուսակի 1-ին, 4-րդ և 5-րդ սյունակներում «ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ», «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ», «ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ» և «Տոկոսավճարներ արտաքին պարտքի դիմաց» հոդվածներով նախատեսված հատկացումների գումարներն ավելացնել 35,000.0 հազ. դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|