«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2001 թվականի N 972
քաղ. Երևան
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԼՈՐՈՊՐԵՆԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ «ՉԻՆԱՐՄՊՐԵՆ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սինթետիկ կաուչուկների Շանսիի խմբային բաժնետիրական ընկերության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սինթետիկ կաուչուկների Շանսիի խմբային բաժնետիրական ընկերության կողմից քլորոպրենային կաուչուկների արտադրության «ՉինԱրմպրեն» համատեղ ձեռնարկության ստեղծման պայմանագրին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ, «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Ա. Շահնազարյանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում, Շանսի նահանգի Դատուն քաղաքի սինթետիկ կաուչուկների Շանսիի խմբային բաժնետիրական ընկերության նախագահի հետ ստորագրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սինթետիկ կաուչուկների Շանսիի խմբային բաժնետիրական ընկերության կողմից քլորոպրենային կաուչուկների արտադրության «ՉինԱրմպրեն» համատեղ ձեռնարկության ստեղծման պայմանագիրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |