«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 1999 թվականի N 531
քաղ. Երևան
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌ ԿԱՅԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Ջաջուռ կայարանի գյուղական համայնքի ղեկավար Վարուժան Ասոյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Շիրակի մարզի Ջաջուռ կայարանի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Շիրակի մարզի Ջաջուռ կայարանի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 46485 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Շիրակի մարզի Ջաջուռ կայարանի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Շիրակի մարզի Ջաջուռ կայարանի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման եվ անցկացման հետ
| ||
NN ը/կ |
Ծախսերը |
Գումարը (դրամ) |
| ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ |
30000 |
այդ թվում` | ||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ | 30000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
8400 |
3. | Կապի ծառայության վճարներ |
1000 |
4. | Տրանսպորտի ծառայության վճարներ |
5000 |
5. | Գրասենյակային ծախսեր |
1000 |
| ||
ընդամենը |
45400 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (207 ընտրող + 207x0,05) x 5 դրամ |
1085 | |
| ||
Ընդամենը |
46485 |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
