Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարար
__________________ Վ. Գաբրիելյան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ _____________________ Գ. Խաչատրյան 1 նոյեմբերի 2012 թ. N 27 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնում 01.01.2013թ-ից: Նույն պահից ուժը կորցրած են ճանաչվում «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները:
Մինչև 01.01.2013թ-ը գործող «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների նախարարության 16.04.2001թ. N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 25.1-րդ կետի համաձայն վարձու աշխատողներին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրացի) վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) գումարները ներառվում են նրանց համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացված եկամուտներ, որ ամիսների համար այդ նպաստները հաշվարկվել են, սակայն հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում արտացոլվում են դրանց վճարման ամսվան վերաբերող սյունակում` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներին համապատասխանող տողում։
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքների փոխարեն 01.01.2013թ-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված անցման ժամանակահատվածում առաջացող հարկման հարցերի հստակեցման անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. 2012թ-ին առաջացած և 2013թ-ին շարունակվող վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքերում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով վճարված նպաստի գումարները հարկվում են հետևյալ կերպ`
ա) 2012թ-ին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա 2012թ-ին վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտահարկով` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (այդ թվում` 2013թ-ին բաժին ընկնող ժամանակահատվածի համար):
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտահարկը արտացոլվում են 2012թ. եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում, իսկ նպաստի գումարները` նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվություններում` այն ամսում, երբ կատարվել է վճարումը, և 2013թ-ին վերահաշվարկ չի կատարվում.
բ) 2012թ-ին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա 2013թ-ին վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտային հարկով` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (այդ թվում` 2012թ-ին բաժին ընկնող ժամանակահատվածի համար):
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտային հարկը արտացոլվում են 2013թ. եկամտային հարկի ամսական հաշվարկներում.
գ) 2013թ-ին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության լրացուցիչ թերթիկի հիման վրա ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտային հարկով` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (այդ թվում` 2012թ-ին բաժին ընկնող ժամանակահատվածի համար):
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտային հարկը արտացոլվում են 2013թ. եկամտային հարկի ամսական հաշվարկներում:
2. 2012թ-ին առաջացած և 2013թ-ին շարունակվող վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության (բացառությամբ` հղիության և ծննդաբերության) դեպքերում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով վճարված նպաստի (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) գումարները հարկվում են հետևյալ կերպ`
ա) 2012թ-ին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա 2012թ-ին վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտահարկով` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտահարկը արտացոլվում են 2012թ. եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում, իսկ նպաստի գումարները` նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվություններում` այն ամսում, երբ կատարվել է վճարումը.
բ) 2012թ-ին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա 2013թ-ին վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտային հարկով` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտային հարկը արտացոլվում են 2013թ. եկամտային հարկի ամսական հաշվարկներում.
գ) 2013թ-ին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտային հարկով` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (այդ թվում` 2012թ-ին բաժին ընկնող ժամանակահատվածի համար):
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտային հարկը արտացոլվում են 2013թ. եկամտային հարկի ամսական հաշվարկներում: