«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2000 թվականի N 472
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» N 261 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 2-ի N 621 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 13-րդ կետում «բնապահպանական» բառը փոխարինել «էկոլոգիական» բառով.
բ) որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Զ Մ
Սեվանա լճի էկոլոգիական եվ տնտեսական արժեքների վերականգնման գործընթացի բարելավման միջգերատեսչական հանձնաժողովի
Մ. Մուրադյան | - ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Հարությունյան | - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Մ. Միքայելյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ե. Ավետիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Կ. Սարգսյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Հ. Վարյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Պետրոսյան | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ |
Ա. Գյուրջյան | - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ-ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչության պետ |
Վ. Դավիդյանց | - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ |
Վ. Հարությունյան | - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ |
Գ. Կոջոյան | - ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության պետ |
Վ. Հակոբյան | - Գեղարքունիքի մարզպետ |
Ռ. Հովհաննիսյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն |
Վ. Նարիմանյան | - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 12-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |