«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«20» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2001 թվականի N 1136
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 701 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Մանկապատանեկան և սպորտային բժշկության պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը սահմանված կարգով` բաժանման ձևով վերակազմակերպել «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության և «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետությա օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները` «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մասով` Երևանի քաղաքապետին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սահմանվա կարգով`
ա) 2-ամսյա ժամկետում լուծարել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը.
բ) նախարարության տնօրինության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի կողմից զբաղեցրած` Երևանի Պուշկինի 56ա հասցեում գտնվող շենքը` 9424078 դրամ հաշվեկշռային արժեքով, ներդնել «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում.
գ) «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի գույքը, բացի սույն կետի «բ» ենթակետում նշվածից, ներդնել «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում.
դ) ապահովել «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և նշված ընկերությունը վերանվանել «Մաշկաբանության, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 20-ից: