«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2000 թվականի N 460
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման ապահովման ու պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման ծախսերի պետական պատվերի տեղադրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հիմնանորոգման ենթակա հանրակրթական դպրոցների անվանացանկը` ըստ պատվիրատուների (կցվում է):
2. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման համար ըստ օբյեկտների նախատեսված գումարներում ներառված են նախագծման, վերանորոգման, հետազոտման, ուսումնասիրությունների, պատվիրատուի, հեղինակային հսկողության և այլ աշխատանքների հետ կապված ծախսերը:
3. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն հաստատված նախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում ու կատարված աշխատանքների և ծախսերի մասին տեղեկանքի համաձայն` կապալառուի կողմից կազմված ու պատվիրատուի կողմից հաստատված կատարողական ակտերի հիման վրա, ընդ որում` 25 տոկոս կանխավճարը տրամադրել անմիջապես, իսկ նախատեսված հիմնանորոգման աշխատանքների կատարման արժեքի 10 տոկոսի ֆինանսավորումն իրականացնել կատարողական ակտերի վերջնական ձևակերպումից հետո:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի «ե» ենթակետով սահմանված` մրցույթի անցկացման մասին հայտարարության և առաջարկությունների ընդունման մեկամսյա ժամկետը (նշված դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցույթների անցկացման համար) սահմանել 15 օր:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված անվանացանկի` ըստ պատվիրատուների նշված «այլ դպրոցներ» տողերով նախատեսված գումարների բաշխումն ըստ հանրակրթական դպրոցների:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետներից ու Երևանի քաղաքապետից ստացված առաջարկությունները քննարկել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ և երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ` «այլ դպրոցներ» տողերով նախատեսված գումարների բաշխման մասին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հիմնանորոգման ենթակա հանրակրթական դպրոցների
NN |
Դպրոցի անվանումը |
Գումարը |
1 |
2 |
3 |
Երևանի քաղաքապետարան | 202.500 | |
1. | N 8 միջնակարգ դպրոց | 5.000 |
2. | N 30 միջնակարգ դպրոց | 2.500 |
3. | N 39 միջնակարգ դպրոց | 6.500 |
4. | N 67 միջնակարգ դպրոց | 2.500 |
5. | N 71 միջնակարգ դպրոց | 5.572 |
6. | N 80 միջնակարգ դպրոց | 2.500 |
7. | N 114 միջնակարգ դպրոց | 10.000 |
8. | N 100 միջնակարգ դպրոց | 5.700 |
9. | N 185 միջնակարգ դպրոց | 6.000 |
10. | N 192 միջնակարգ դպրոց | 2.500 |
11. | N 6 միջնակարգ դպրոց | 2.000 |
12. | N 43 միջնակարգ դպրոց | 2.500 |
13. | N 47 միջնակարգ դպրոց | 2.000 |
14. | N 60 միջնակարգ դպրոց | 7.170 |
15. | N 167 միջնակարգ դպրոց | 4.000 |
16. | N 66 միջնակարգ դպրոց | 2.500 |
17. | N 74 միջնակարգ դպրոց | 5.000 |
18. | N 110 միջնակարգ դպրոց | 10.000 |
19. | N 115 միջնակարգ դպրոց | 2.500 |
20. | N 137 միջնակարգ դպրոց | 2.500 |
21. | N 154 միջնակարգ դպրոց | 2.500 |
22. | N 186 միջնակարգ դպրոց | 5.200 |
23. | N 151 միջնակարգ դպրոց | 6.237 |
24. | N 81 միջնակարգ դպրոց | 2.500 |
այլ դպրոցներ | 97.121 | |
Արագածոտնի մարզպետարան | 55.100 | |
25. | Ներքին Բազմաբերդ գյուղի միջնակարգ դպրոց | 10.000 |
26. | Պարտիզակ գյուղի ութամյա դպրոց | 5.100 |
27. | Զարինջա գյուղի միջնակարգ դպրոց | 12.000 |
28. | Գեղարոտ գյուղի միջնակարգ դպրոց | 3.000 |
29. | Արագածոտն գյուղի միջնակարգ դպրոց | 6.000 |
այլ դպրոցներ | 19.000 | |
Արարատի մարզպետարան | 91.000 | |
30. | Երասխավան գյուղի միջնակարգ դպրոց | 14.000 |
31. | Վեդու N 3 միջնակարգ դպրոց | 32.000 |
32. | Արտաշատի N 6 միջնակարգ դպրոց | 20.000 |
33. | Լուսառատ գյուղի միջնակարգ դպրոց | 15.000 |
այլ դպրոցներ | 10.000 | |
Արմավիրի մարզպետարան | 86.500 | |
34. | Վաղարշապատի N 12 միջնակարգ դպրոց | 12.000 |
35. | Մրգաշատի N 2 միջնակարգ դպրոց | 4.000 |
36. | Արմավիր գյուղի միջնակարգ դպրոց | 3.700 |
37. | Այգեշատ գյուղի միջնակարգ դպրոց | 3.500 |
38. | Նորապատ գյուղի միջնակարգ դպրոց | 10.000 |
39. | Ծիածան գյուղի միջնակարգ դպրոց | 3.900 |
40. | Վաղարշապատի N 11 միջնակարգ դպրոց | 10.000 |
41. | Զարթոնք գյուղի միջնակարգ դպրոց | 3.200 |
42. | Արտամետ գյուղի ութամյա դպրոց | 4.900 |
այլ դպրոցներ | 31.300 | |
Գեղարքունիքի մարզպետարան | 88.000 | |
43. | Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոց | 12.000 |
44. | Գավառի N 8 միջնակարգ դպրոց | 3.000 |
45. | Գավառի N 9 միջնակարգ դպրոց | 4.000 |
46. | Մարտունու N 2 միջնակարգ դպրոց | 7.000 |
47. | Մեծ Մարսիկ գյուղի միջնակարգ դպրոց | 13.000 |
48. | Գեղհովտի N 1 միջնակարգ դպրոց | 7.000 |
49. | Ծովինար գյուղի ութամյա դպրոց | 8.000 |
50. | Կարմիրգյուղ գյուղի N 1 միջնակարգ դպրոց | 4.000 |
51. | Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոց | 4.000 |
52. | Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոց | 6.000 |
53. | Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոց | 5.000 |
54. | Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց | 6.000 |
55. | Մադինա գյուղի միջնակարգ դպրոց | 9.000 |
Լոռու մարզպետարան | 124.000 | |
56. | Սարահարթ գյուղի միջնակարգ դպրոց | 22.000 |
57. | Վանաձորի N 29 միջնակարգ դպրոց | 12.000 |
58. | Սվերդլով գյուղի միջնակարգ դպրոց | 7.500 |
59. | Թումանյան գյուղի միջնակարգ դպրոց | 7.000 |
60. | Շնող գյուղի միջնակարգ դպրոց | 6.000 |
61. | Քարկոփ գյուղի միջնակարգ դպրոց | 6.000 |
62. | Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոց | 6.000 |
63. | Ուռուտ գյուղի միջնակարգ դպրոց | 6.000 |
64. | Ալավերդու N 8 միջնակարգ դպրոց | 5.800 |
65. | Վանաձորի N 26 միջնակարգ դպրոց | 4.000 |
66. | Վանաձորի N 10 միջնակարգ դպրոց | 3.000 |
67. | Վանաձորի N 13 միջնակարգ դպրոց | 3.000 |
68. | Վանաձորի N 6 միջնակարգ դպրոց | 4.000 |
69. | Վանաձորի N 5 միջնակարգ դպրոց | 1.000 |
70. | Հագվի գյուղի ութամյա դպրոց | 2.000 |
71. | Շամուտ գյուղի ութամյա դպրոց | 1.500 |
72. | Քարինջ գյուղի միջնակարգ դպրոց | 1.500 |
73. | Նեղոց գյուղի ութամյա դպրոց | 1.500 |
74. | Այգեհատ գյուղի ութամյա դպրոց | 1.200 |
այլ դպրոցներ | 23.000 | |
Կոտայքի մարզպետարան | 98.600 | |
75. | Նոր Հաճնի N 1 միջնակարգ դպրոց | 8.000 |
76. | Հրազդանի N 9 միջնակարգ դպրոց | 7.000 |
77. | Քաղսի գյուղի միջնակարգ դպրոց | 6.000 |
78. | Զառ գյուղի միջնակարգ դպրոց | 13.000 |
79. | Բուժական գյուղի միջնակարգ դպրոց | 10.000 |
80. | Ֆանտան գյուղի միջնակարգ դպրոց | 11.500 |
81. | Պռոշյան գյուղի միջնակարգ դպրոց | 4.100 |
82. | Աբովյանի վարժարան | 5.000 |
83. | Հրազդանի N 1 օժանդակ գիշերօթիկ դպրոց | 4.000 |
84. | Աբովյանի N 7 օժանդակ գիշերօթիկ դպրոց | 7.000 |
85. | Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոց | 5.000 |
այլ դպրոցներ | 18.000 | |
Շիրակի մարզպետարան | 88.300 | |
86. | Լեռնակերտ գյուղի միջնակարգ դպրոց | 7.000 |
87. | Մեծ Մանթաշ գյուղի միջնակարգ դպրոց | 5.000 |
88. | Մարալիկի N 1 միջնակարգ դպրոց | 10.000 |
89. | Իսահակյան գյուղի միջնակարգ դպրոց | 7.000 |
90. | Գուսանագյուղ գյուղի միջնակարգ դպրոց | 5.000 |
91. | Գյումրիի N 23 միջնակարգ դպրոց | 8.000 |
92. | Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոց | 20.000 |
93. | Գյումրիի N 19 միջնակարգ դպրոց | 5.300 |
94. | Բերդաշեն գյուղի միջնակարգ դպրոց | 6.000 |
95. | Բենիամին գյուղի միջնակարգ դպրոց | 5.000 |
96. | Գառնառիճ գյուղի միջնակարգ դպրոց | 3.000 |
97. | Արդենիս գյուղի միջնակարգ դպրոց | 3.000 |
այլ դպրոցներ | 4.000 | |
Սյունիքի մարզպետարան |
78.200 | |
98. | Կապանի N 7 միջնակարգ դպրոց | 11.000 |
99. | Մեղրու N 1 միջնակարգ դպրոց | 9.000 |
100. | Խոտ գյուղի միջնակարգ դպրոց | 8.000 |
101. | Եղվարդ գյուղի միջնակարգ դպրոց | 4.000 |
102. | Լեհվազ գյուղի միջնակարգ դպրոց | 9.000 |
103. | Քարաշեն գյուղի միջնակարգ դպրոց | 10.000 |
104. | Շիկահող գյուղի միջնակարգ դպրոց | 6.200 |
105. | Հարժիս գյուղի միջնակարգ դպրոց | 12.000 |
106. | Դավիթ Բեկ գյուղի միջնակարգ դպրոց | 9.000 |
Վայոց ձորի մարզպետարան |
34.500 | |
107. | Վայքի N 2 միջնակարգ դպրոց | 14.000 |
108. | Գետափ գյուղի միջնակարգ դպրոց | 17.800 |
այլ դպրոցներ | 2.700 | |
Տավուշի մարզպետարան |
57.000 | |
109. | Թեղուտ գյուղի միջնակարգ դպրոց | 12.000 |
110. | Իջևանի N 4 միջնակարգ դպրոց | 11.000 |
111. | Բերդի N 4 միջնակարգ դպրոց | 8.000 |
112. | Արծվաբերդ գյուղի միջնակարգ դպրոց | 10.000 |
113. | Գետահովիտ գյուղի միջնակարգ դպրոց | 8.000 |
114. | Չինչին գյուղի միջնակարգ դպրոց | 8.000 |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | 23.300 | |
115. | Երևանի N 112 միջնակարգ դպրոց | 5.000 |
116. | Թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոց | 3.800 |
117. | Ստեփանավանի N 21 գիշերօթիկ դպրոց | 2.500 |
118. | Նուբարաշենի հատուկ գիշերօթիկ դպրոց | 5.000 |
119. | Երևանի N 8 օժանդակ գիշերօթիկ դպրոց | 3.000 |
120. | Երևանի հենաշարժողական խախտում ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոց |
4.000 |
Ընդամենը | 1027.000 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.08.2000, N 524 | 29.08.2000, N 460 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|