Գլխավոր տեղեկություն
Համար
N 1302
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2001-07.11.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.18/5(180) Հոդ.53
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2001

040.1302.29.12.01

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2001 թվականի N 1302

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ՝ 50 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից՝ 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը՝ « Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից՝ 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից՝ 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների (այսուհետև՝ հիմնական միջոցներ) վերագնահատման աշխատանքների ավարտը և դրանց արդյունքներն արտացոլել 2002 թվականի տարեկան հաշվապահական հաշվեկշիռներում:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վերագնահատվող հիմնական միջոցների գույքագրման և վերագնահատման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝

ա) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համատեղ ստեղծել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողով, հաստատել դրա կանոնակարգը և հանձնաժողովի ներկայացմամբ՝ մինչև 2002 թվականի հունիսի 1-ը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից՝ 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հաշվապահական հաշվեկշիռներում արտացոլված հիմնական միջոցների վերագնահատման արժեքները.

բ) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից՝ 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2002, N 1605-Ն 07.11.2002, N 1302
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան