«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2001 թվականի N 290
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 235 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. | Էնդոկրին հիվանդություններ | ՀՀ մարզերը Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն թաղային համայնքները |
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն |
Երևանի Էրեբունի, Մալաթիա- Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ թաղային համայնքները |
«Էրեբունի» բժշկական կենտրոն»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |