«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2000 թվականի N 23
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 475 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին շենք հանձնելու և այն օտարելու մասին» N 475 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ռենկո» ֆիրմային (Իտալիա) օտարել Երևանի Մովսես Խորենացու փողոցի N 16 հուշարձան շենքը` վաճառքի գինը սահմանելով 400.0 հազ. ԱՄՆ-ի դոլար, և օտարումից ստացված միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Երևանի քաղաքապետարանի նախորդ տարիների պարտքերի մարմանը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 21-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |