Գլխավոր տեղեկություն
Համար
N 507
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.08.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.08.30/23(89)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 1999 թվականի N 507
քաղ. Երևան

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ, ԳԵՏԱՇԵՆԻ, ՁԵՐԺԻՆՍԿՈՒ, ԼՈՒԿԱՇԻՆԻ, ՓԱՐԱՔԱՐԻ ԵՎ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի չորրորդ մասին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնանկ անել Արմավիրի մարզի Շենավանի գյուղական համայնքի ղեկավար Աշոտ Խաչատրյանին, Նորավանի գյուղական համայնքի ղեկավար Վանիկ Սմբատյանին, Գետաշենի գյուղական համայնքի ղեկավար Վարուժան Նաջարյանին, Ձերժինսկու գյուղական համայնքի ղեկավար Սամվել Ղազարյանին, Լուկաշինի գյուղական համայնքի ղեկավար Նորիկ Զեյնալյանին, Փարաքարի գյուղական համայնքի ղեկավար Էդվարդ Թևոսյանին և Աղավնատան գյուղական համայնքի ղեկավար Էդիկ Միսակյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի և Աղավնատան գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի և Աղավնատան գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 432790 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի և Աղավնատան տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
օգոստոսի 19-ի N 507 որոշման

 

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի ԵՎ Աղավնատան գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հետ

 

NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)
1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

այդ թվում`

30000
  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 8400
3. Կապի ծառայության վճարներ 1000
4. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
5. Գրասենյակային ծախսեր 1000
 

ընդամենը

45400
  8 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(8 x 45400 դրամ)
363200
 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(13255 ընտրող + 13255 x 0,05) x 5 դրամ

69590
  Ընդամենը 432790
      

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան