«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 1999 թվականի N 506ուղղ.
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՕՁՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և վերակազմակերպել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Օձունի տնտեսագիտական քոլեջը` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Ալավերդու ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումին:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Օձունի տնտեսագիտական քոլեջ ստեղծելու մասին» N 562 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 4-ից:
|
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|