040.0155.16.03.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 1999 թվականի N 155
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով տիեզերագիտության, տիեզերական հետազոտությունների, տիեզերական սարքաշինության, հրթիռատիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիայի, ինչպես նաև օպտիկական արդյունաբերության զարգացման ասպարեզում Հայաստանի Հանրապետությունում կատարվող աշխատանքների գիտական ուղղվածությունն ու հեռանկարայնությունն ապահովելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները` «Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասով, ինչպես նաև «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի տնօրինման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` ապահովել նշված ընկերությունների հետ հատուկ տեխնիկայի գծով կնքված պայմանագրերով նախատեսված բոլոր պարտավորությունների կատարումը, այդ ասպարեզում իրականացվող աշխատանքների բնույթը, ծավալը ու գիտատեխնոլոգիական ուղղվածությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |