Գլխավոր տեղեկություն
Համար
N 855
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.1998-19.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.03.2005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1998 թվականի N 855

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«NN
Ը/Կ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

1

2

3

1. Խաղատների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
2. Սաունաների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
3. «Հաստատագրված վճարների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
4.

Երևան քաղաքում`
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն
բ) հյուրանոցների կազմակերպում
գ) ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների կազմակերպում
դ) դեղատների կազմակերպում

1 փետրվարի 1999 թ.
1 փետրվարի 1999 թ.

1 փետրվարի 1999 թ.
1 փետրվարի 1999 թ.
5. Երևան քաղաքից դուրս`
ա) հյուրանոցների կազմակերպում
բ) ռեստորանների, սրճարանների, բարերի  և ճաշարանների կազմակերպում
1 ապրիլի 1999 թ.

1 ապրիլի 1999 թ.
6. Մարզկենտրոններում, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներում`
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն
բ) դեղատների կազմակերպում
1 ապրիլի 1999 թ.
1 ապրիլի 1999 թ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան