«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
3 սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 1996 թվականի N 276
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքների և նախկին վարչական շրջանների սոցիալական ծառայությունների կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքների և նախկին վարչական շրջանների սոցիալական ծառայությունները վերակազմավորել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների` իրավաբանական անձի կարգավիճակով` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների`
ա) աշխատողների թվաքանակը` 524 միավոր.
բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների օրինակելի կանոնադրությունը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» N 458 որոշումը, բացի նշված որոշման 4-րդ կետից, և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 18-ի N 188 կարգադրությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
|
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ |
|
1 |
2 |
| Արագածոտնի մարզ | |
| Աշտարակի | քաղ. Աշտարակ և Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Ապարանի | Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Ծաղկահովտի | Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Թալինի | Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Արարատի մարզ | |
| Արարատի | քաղ. Արարատ |
| Վեդու | Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Արտաշատի | քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Մասիսի | Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Արմավիրի մարզ | |
| Արմավիրի | քաղ. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Բաղրամյանի | Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Վաղարշապատի | քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Գեղարքունիքի մարզ | |
| Գավառի | քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Սևանի | քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Ճամբարակի | Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Մարտունու | Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը |
| Վարդենիսի | Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Լոռվա մարզ | |
| Վանաձորի | քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Թումանյանի | քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Սպիտակի | քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Ստեփանավանի | քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Տաշիրի | Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Կոտայքի մարզ | |
| Աբովյանի | քաղ. Աբովյան և Աբովյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Հրազդանի | քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Չարենցավանի | քաղ. Չարենցավան |
| Եղվարդի | Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Շիրակի մարզ | |
| Գյումրիի | քաղ. Գյումրի |
| Ախուրյանի | Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Ամասիայի | Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Աշոցքի | Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Արթիկի | քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Մարալիկի | Անիի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Սյունիքի մարզ | |
| Գորիսի | քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Կապանի | քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Մեղրու | Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը |
| Սիսիանի | Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Վայոց ձորի մարզ | |
| Եղեգնաձորի | Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Վայքի | Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Ջերմուկի | քաղ. Ջերմուկ |
| Տավուշի մարզ | |
| Իջևանի | Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Նոյեմբերյանի | Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Բերդի | Տաուշի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Դիլիջանի | քաղ. Դիլիջան |
| Երևան քաղաք | |
| Կենտրոնականի | Մյասնիկյանի և Սպանդարյանի նախկին վարչական շրջանների տարածքները |
| Էրեբունու | Էրեբունու նախկին վարչական շրջանի տարածքը |
| Արաբկիրի | Արաբկիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Խորհրդայինի | Խորհրդային նախկին վարչական շրջանի տարածքը |
| Շահումյանի | Շահումյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Մաշտոցի | Մաշտոցի նախկին վարչական շրջանի տարածքը |
| Շենգավիթի | Շենգավիթի նախկին վարչական շրջանի տարածքը |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
|
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ |
| Ղեկավար | |
| Կենտրոնի տնօրեն | 1 |
| Գլխավոր (ավագ) հաշվապահ | 1 |
| Սպասարկող անձնակազմ | |
| Գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի, կադրերի տեսուչ, գանձապահ, արխիվարիուս` | |
| - մինչև 100,0 հազար բնակելի սպասարկման համար | 1 |
| - 100,0 հազար և ավելի բնակելի սպասարկման համար | 2 |
| Մասնագետներ | |
| Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 10 հազար բնակչի սպասարկման համար | 1 |
| հանրապետության մյուս բնակավայրերում 14 հազար բնակչի սպասարկման համար (բայց ոչ պակաս 2 հաստիքային միավորից) | 1 |
| փախստականների և բնակչության տեղաշարժի գծով մասնագետ | 1 |
|
Ծանոթագրություն. |
10 և ավելի հաստիքային միավոր ունեցող սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում սահմանվում է բաժնի պետի պաշտոն: |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 29.12.2005, N 2337-Ն | 23.02.2006, N 276 | |
| 11.07.2001, N 625 | 11.07.2001, N 276 | |
| 27.12.2000, N 886 | 01.01.2001, N 276 | |
| 14.12.1998, N 797 | 14.12.1998, N 276 | |
| 27.10.1997, N 470 | 27.10.1997, N 276 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|