Գլխավոր տեղեկություն
Համար
N 613
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.1998-05.04.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.08/25(58)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.04.2024

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 1998 թվականի N 613
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված ցանկի 12-րդ կետում «կապի» բառը փոխարինել «փոստի և հեռահաղորդակցության» բառերով, 21-րդ կետում «վարչության պետ-նախարար» բառերը` «նախարար» բառով, իսկ 24-րդ կետում «գերագույն» բառը` «վճռաբեկ» բառով.

բ) որոշմամբ հաստատված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-րդ կետով.

«22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ»:

Այս կապակցությամբ ցանկի 22-28-րդ կետերը համապատասխանաբար համարել 23-29-րդ կետեր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետում «գերագույն» բառը փոխարինել «վճռաբեկ» բառով.

բ) որոշմամբ հաստատված ցանկի 5, 6, 7, 9, 13, 14, 15, 16, 17, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28 և 29-րդ կետերի 3-րդ սյունակները լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն» բառերով.

գ) որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ և 32-րդ կետերի 3-րդ սյունակներում «կապի» բառերը փոխարինել «փոստի և հեռահաղորդակցության» բառերով, իսկ 15-րդ կետի 3-րդ սյունակում «վերլուծության վարչություն» բառերը` «վերլուծության նախարարություն» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնում 1998 թվականի հոկտեմբերի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան