ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 ապրիլի 2009 թ. |
N 16 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 138.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138.4-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն
Պարզաբանում է.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, իսկ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի դրույթների հաշվառմամբ` նաև քսանմեկ տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող և առնվազն մեկ տարի փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող յուրաքանչյուր ոք:
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138.4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Երևանի ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, վերջին երեք տարում Երևան քաղաքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, իսկ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի դրույթների հաշվառմամբ` նաև 21 տարին լրացած, Երևան քաղաքում վերջին երեք տարում մշտապես (փաստացի) բնակվող և Երևան քաղաքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող յուրաքանչյուր ոք:
3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` իրավական ակտում հակասություն չի համարվում ընդհանուր նորմից բացառության սահմանումը, հետևապես Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ և 138.4-րդ հոդվածի 1-ին կետերի միջև հակասություն առկա չէ. այդ կետերի պահանջները պետք է ընկալել դրանցում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով իմաստը և բառերը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
