Գլխավոր տեղեկություն
Համար
N 206
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.28/8(106)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2000 թվականի N 206
քաղ. երևան

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՍՏԱՑԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 782 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության մարմինների կողմից տրված տեղեկանքների հիման վրա արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին ազատել վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետհամարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենաների գրանցման ու վերագրանցման համար սահմանված պետական տուրքի վճարումից:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ֆինանսական հաշվետվություն սույն որոշման 1-ին կետում նշված տուրք վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափի վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից ստացված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա փոխհատուցել մատուցված ծառայությունների դիմաց կատարված ծախսերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան