«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 1999 թվականի N 801
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 372 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգի`
ա) 4-րդ կետում «պետական տուրքի տեսակին և գումարին վերաբերող տողերը» բառերը փոխարինել «պետական տուրքի գումարին վերաբերող տողը» բառերով.
բ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Պետական տուրքի գումարների գանձման ժամանակ պետական տուրք գանձող մարմնի կողմից լրացվում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրի չլրացված տողերը, իսկ անդորրագրի ձախ մասը կտրվում և պահվում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործերին կցված»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |