«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 1998 թվականի N 280
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշման 9-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման կարգը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի այն ընկերությունների ցանկը (կցվում է), որոնց հիմնական միջոցները, անավարտ շինարարության օբյեկտները և տեղակայման ենթակա սարքավորումները պետք է վերագնահատվեն 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման աշխատանքների ավարտը` արդյունքներն արտացոլելով դրանց 1998 թվականի տարեկան հաշվապահական հաշվեկշռում:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` 10-օրյա ժամկետում ստեղծել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի կանոնակարգը և մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը որոշել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերականգնման արժեքները` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն կարգով վերագնահատման են ենթակա Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հաշվապահական հաշվեկշիռներում գտնվող հիմնական միջոցները (անկախ դրանց տեխնիկական վիճակից), անավարտ շինարարության օբյեկտները և տեղակայման ենթակա սարքավորումները (այսուհետև` հիմնական միջոցներ):
2. Հիմնական միջոցները վերագնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքները համապատասխան վերականգնման արժեքներով փոխարինելու միջոցով:
Վերականգնման արժեքները համապատասխան հիմնական միջոցներ ձեռք բերելու (կառուցելու) և գործարկելու համար անհրաժեշտ դրամական միջոցներն են:
Վերագնահատվում են նաև հիմնական միջոցների մաշվածության արժեքները` հաշվեկշռային արժեքներում վերջիններիս ունեցած տեսակարար կշիռները վերականգնման արժեքներով բազմապատկելու միջոցով:
3. Այն հիմնական միջոցները, որոնց վերականգնման արժեքներն ավելի փոքր են, քան դրանց սկզբնական արժեքները (մինչև սույն կարգով հիմնական միջոցների վերագնահատումը), չեն վերագնահատվում:
4. Հիմնական միջոցների մնացորդային արժեքը որոշվում է դրա վերագնահատված արժեքի և մաշվածության արժեքի տարբերությամբ: Այն հիմնական միջոցի համար, որի մաշվածության արժեքը կազմում է 70 և ավելի տոկոս, մնացորդային արժեքը սահմանվում է վերագնահատված արժեքի 30 տոկոսի չափով:
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԵՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
1. «Հայէներգո» ՊՓԲԸ
2. «Հրազդանի Ջէկ» ՊՓԲԸ
3. «Երևանի Ջէկ» ՊՓԲԸ
4. «Վանաձորի Ջէկ» ՊՓԲԸ
5. «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ
6. «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՊՓԲԸ
7. «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ
8. «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ
9. «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ
10. «Արարատի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ
11. «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ
12. «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ
13. «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ
14. «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ
15. «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ
16. «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ
17. «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ
18. Սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-եր (վերագնահատվում են սեփականատերերի նախաձեռնությամբ)