«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 1997 թվականի N 414
քաղ. Երևան
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Մինչև անշարժ գույքի պետական միասնական կադաստրում պետական գրանցման համակարգ ներդնելը` սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարունակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Սեփականաշնորհված բնակարանների (տների) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի տրման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 452 որոշմամբ նախատեսված սեփականության վկայագրերի տրամադրումն անհատական բնակարանային ֆոնդի տների, այգետնակների, առևտրի և սպասարկման ոլորտի, սեփականաշնորհված ձեռնարկությունների անշարժ գույքի, ինչպես նաև այլ անշարժ գույքի սեփականատերերին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
