«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
16 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 1998 թվականի N 86
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 203 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի հուսալիության և անվտանգության բարձրացման, միասնական տեխնիկական քաղաքականության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Մարս» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 203 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`
«է) «Հաղթանակ» 220/10 կվ համակարգաստեղծ ենթակայանը և այն մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 16-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|