«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
16 հունվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 1998 թ. N 23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 164 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերը հաստատելու մասին» N 164 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ հողի սեփականության իրավունքի պետական ակտերը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից հողի սեփականատերերին են հանձնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված փաստաթղթերի հիման վրա:
Հողի սեփականության իրավունքի պետական ակտը (ձևը կցվում է) կազմվում է 2 օրինակից: Մեկ օրինակը` համապատասխան համայնքի ղեկավարի նշագրումով, պահվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնում, իսկ մյուս օրինակը տրվում է հողի սեփականատիրոջը».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին և 3-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Ձև
ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈԻՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏ
Պետական ակտը տրված է |
_________________________________________________________________ |
Սեփականության իրավունքով նրան է հատկացվում ____________________________________ հա |
հողատարածություն |
_____________________________________________________________________ |
Համաձայն ____________________________________________________________________ 199 թ. N |
որոշման: |
Սույն պետական ակտը կազմված է 2 օրինակից, որից 1-ին օրինակը տրվում է սեփականատիրոջը, իսկ 2-րդը պահվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնում։ Ակտը գրանցված է հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հաշվառման մատյանում____________________ համարով: |
Պետական ակտը համաձայնեցված է______________________ մարզի_______________________ ______________ համայնքի ղեկավարի հետ։ |
ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային |
մարմնի ղեկավար |
________________________________ |
________________________________ |
Կ. Տ. |
«_____» ________________________ 199 թ. |