«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
7 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունվարի 1998 թվականի N 4
քաղ. Երևան
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ, ԳՆՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանին թանկարժեք մետաղներ ու թանկարժեք քարեր (ցանկացած տեսքով և վիճակում) վաճառելու, հանձնելու և նշված պետական գանձարանից թանկարժեք մետաղներ ու թանկարժեք քարեր (ցանկացած տեսքով և վիճակում) գնելու, բաց թողնելու գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Թանկարժեք մետաղների և քարերի հանձնման ու բացթողման գների սահմանման մասին» N 458 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |