Գլխավոր տեղեկություն
Համար
N 86
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.03.2000-01.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.02.28/3(101)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.08.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
23 փետրվարի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2000 թվականի N 86
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ, ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ, ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8, 9 և 10 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին հատուկ և ժամանակավոր կացարաններում տեղավորելու, բժշկական զննման ենթարկելու, թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ մատուցելու, բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
փետրվարի 23-ի N 86 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին հատուկ եվ ժամանակավոր կացարաններում տեղավորելու, բժշկական զննման ենթարկելու, թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ մատուցելու, բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու

 

1. Սույն կարգով սահմանվում է «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` փախստականի կարգավիճակ հայցողին հատուկ և ժամանակավոր կացարաններում տեղավորելու, բժշկական զննման ենթարկելու, թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ մատուցելու, անհրաժեշտ բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու կարգը:

2. Փախստականի կարգավիճակ հայցողին Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու և փաստաթղթային ստուգումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը նրան տեղավորում է հատուկ կացարանում` մեկամսյա ժամկետով:

3. Փախստականի կարգավիճակ հայցողին բժշկական զննման ենթարկելուց և փաստաթղթային ստուգումներ անցկացնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը նրան տեղափոխում է ժամանակավոր կացարան:

4. Հատուկ կացարանում գործող ծառայությունների միջոցով իրականացվում է փախստականի կարգավիճակ հայցողի ընդհանուր բժշկական զննումը, ինչպես նաև ապահովում է նրա կեցությունը` հատուկ կացարանում գտնվելու ողջ ժամանակահատվածում:

5. Առողջական վիճակը հետազոտելու նպատակով փախստականի կարգավիճակ հայցողը պարտավոր է ենթարկվել բժշկական զննման: Բժշկական հետազոտությունն անցկացվում է ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած ցանկի և ծավալի` Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի մասնագիտացված բժշկական հիմնարկների միջոցով:

6. Որպես ժամանակավոր կացարան են ծառայում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինության տակ գտնվող հանրակացարանները:

7. Ժամանակավոր կացարանում բնակելի տարածք հատկացնելիս հաշվի են առնվում կոմունալ հարմարությունները, փախստականի կարգավիճակ հայցողի ընտանիքի անդամների թիվը, սեռը, տարիքը և այլ հանգամանքներ:

8. Փախստականի կարգավիճակ հայցողի հանրակացարանում բնակվելու կարգն ու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը:

9. Փախստականի կարգավիճակ հայցողին մատուցվում են թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ` հատուկ կացարանի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատողների միջոցով: Անհրաժեշտության դեպքում նշված ծառայությունների մատուցման նպատակով կարող են պայմանագրային հիմունքներով ներգրավվել այլ մասնագետներ, որոնց վարձատրության ծախսերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պահպանման ընդհանուր բյուջետային հատկացումներում:

10. Բժշկական զննման արդյունքում հիվանդություն հայտնաբերելու դեպքում փախստականի կարգավիճակ հայցողը սահմանված կարգով բուժվում է համապատասխան մասնագիտացված բժշկական հիմնարկներում:

11. Բժշկական հետազոտության անցկացման ամբողջ ժամանակահատվածում փախստականի կարգավիճակ հայցողը կարող է շփվել այլ անձանց հետ միայն բժշկի թույլտվությամբ:

12. Մասնագիտացված բժշկական հիմնարկներում բժշկական հետազոտության կազմակերպումը, ինչպես նաև փախստականի կարգավիճակ հայցողին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումն իրականացվում են անվճար` նշված նպատակների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.08.2010, N 966-Ն 19.08.2010, N 86
03.05.2007, N 573-Ն 01.06.2007, N 86
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան