«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 1997 թվականի N 332
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՐԴՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կառավարման կառուցվածքի հետագա բարեփոխման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Հայարդշինանյութեր» արտադրական միավորումը:
2. «Հայարդշինանյութեր» արտադրական միավորման կազմում ընդգրկված ձեռնարկություններն ու կազմակերպությունները թողնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության անմիջական ենթակայության տակ:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` «Հայարդշինանյութեր» արտադրական միավորման լուծարման նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով և նշված միավորման լուծարումն իրականացնել օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 12-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |