«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 1998 թվականի N 504
քաղ. Երևան
«ՓՈՔՐ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «փոքր» մասնավորեցման օբյեկտները (ցանկը կցվում է) դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
2. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Ց Ա Ն Կ
ուղղակի վաճառքի ձեվով մասնավորեցվող «փոքր» մասնավորեցման օբյեկտների
__________________________________________________________________ | ||||
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը |
Քաղաքը/մարզը |
Հասցեն |
Գնահատված արժեքը (դրամ) |
__________________________________________________________________ | ||||
1. |
N 2 զինվորական առևտրի խանութ | քաղ. Գյումրի | Կիրովի 6 | 2073524 |
2. |
«Շիրառսպաս» ՊՁ-ի N 89 կրպակ | քաղ. Գյումրի | Անի թաղ., 3-րդ փող. | 89110 |
3. |
«Տավուշառսպաս» ՊՁ-ի «Տակառիկ» խորովածանոց | քաղ. Դիլիջան | Երևանյան խճուղի | 587227 |
4. |
«ԱվտոԶԱԶ» տեխսպասարկում» ֆիրմային խանութ | Արարատի մարզ | գ. Նոր Խարբերդ | 2013840 |
5. |
«Երառսպաս» ՊՁ-ի հասարակական սննդի N 1 ԴՁ-ի N 3 պաղպաղակի տաղավար | քաղ. Երևան | Մանթաշյան 1 | 176915 |