ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
10 ապրիլի 2010 թ. |
N 5 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ավելացված արժեքի հարկ վճարող համարված ռեզիդենտներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր տարվա արդյունքներով ներկայացնում են շահութահարկի հաշվարկներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 26.02.2008թ. N 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ N 3-ը uահմանում է Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և oտարերկրյա բանկերի մաuնաճյուղերի (այuուհետ` բանկեր) կողմից Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները: Իսկ բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 10.07.2007թ. N 205-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 06.08.2007թ. N 624-Ն հրամանով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 03.03.2005թ. N 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ N 15-ը կարգավորում է Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները: Իսկ վարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.08.2003թ. N 279-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 23.09.2003թ. N 741-Ն հրամանով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 16.11.2007թ. N 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները: Իսկ ապահովագրական ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.06.2007թ. N 180-Ն որոշմամբ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 18.07.2007թ. N 591-Ն հրամանով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 22.04.2008թ. N 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ N 4/03-ը uահմանում է Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունների և oտարերկրյա ներդրումային ընկերությունների մաuնաճյուղերի (այuուհետ` ներդրումային ընկերություն) կողմից, ինչպեu նաև բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային գործունեության մաuով Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները: Իսկ ներդրումային ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.12.2008թ. N 374-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 24.02.2009թ. N 136-Ն հրամանով:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները և ներդրումային ընկերությունները իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր տարվա արդյունքներով (մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը) շահութահարկի հաշվարկների հետ միասին ներկայացնում են նաև ֆինանսական հաշվետվություններ (հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներով և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամաններով հաստատված` հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների ձևերով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |