Գլխավոր տեղեկություն
Համար
N 174
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.1997-21.01.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.21/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
10 հունիսի 1997 թ.

040.0174.10.06.97

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1997 թվականի N 174
քաղ. Երևան

 

  ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգն ու ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության վերաբերյալ հաշվետվության ձևը (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» N 368 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 10-ի N 174 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգը:

2. Սույն կարգում ապահովագրողների ակտիվները կյանքի և ոչ կյանքի ապահովագրության գծով ապահովագրական պահուստներն են, ինչպես նաև գույքը, որն ազատ է առաջիկա բոլոր պարտավորություններից, բացառությամբ գույքի նկատմամբ նրա հիմնադիրների (բաժնետերերի) պահանջի իրավունքի:

3. Սույն կարգում ապահովագրողների պարտավորությունները կյանքի և ոչ կյանքի ապահովագրության գծով գործող պայմանագրերում սահմանված ապահովագրական գումարների հանրագումարը և վերաապահովագրության փոխանցված ապահովագրական գումարների հանրագումարի տարբերությունն է:

4. Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափը սահմանվում է 1:15: Ֆինանսական կայունության և վճարունակության ապահովման համար ապահովագրողները պարտավոր են պահպանել սույն կարգով սահմանված` ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափը: Եթե ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության փաստացի չափը (ձև N 3-ԱՊ, տող 20) հաշվետվության ամսաթվի դրությամբ փոքր է նորմատիվային չափից, ապա ապահովագրողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել և 30-օրյա ժամկետում ակտիվների և պարտավորությունների հարաբերակցությունը համապատասխանեցնել սույն կարգով սահմանված նորմատիվային չափին:

5. Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների նորմատիվային հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն սույն որոշմամբ հաստատված հաշվետվության ձևի: 

 

Ներկայացնում է ՀՀ ֆինանսների

նախարարությունը

Ձև N 3-ԱՊ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 10-ի N 174 որոշմամբ

 

 

 

 

 

Ներկայացնում են`

ՀՀ ապահովագրական կազմակերպությունները,

տարեկանը` մարտի 25-ին, եռամսյակայինը հաշվետու ժամանակաշրջանից 25 օր հետո
(կազմակերպության անվանումը, հասցեն)

 

 Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Ցուցանիշները Տողի համարը Գումարը
(հազ. դրամ)

ԲԱԺԻՆ 1

Ակտիվներ

   
Ապահովագրողի գույքը, որն ազատ է առաջիկա պարտավորություններից

վճարված կանոնադրական կապիտալ (հաշ. 85- հաշ. 75)

01

 

պահուստային կապիտալ (հաշ. 86)

02

 

լրացուցիչ կապիտալ (հաշ. 87)*

 03

 

նախորդ և հաշվետու տարվա չբաշխված շահույթ (հաշ. 88)

04

 

կուտակման սոցիալական և այլ հիմնադրամներ (հաշ. 88)

05

 

ոչ նյութական ակտիվներ (հաշ. 04)

06

 

չհատուցված վնասներ (հաշ. 88)

07

 
Ընդամենը (տող 01 + տող 02 + տող 03 + տող 04 + + տող 05 - տող 06 - տող 07)

08

 
Ապահովագրական պահուստներ

կյանքի ապահովագրության գծով (հաշ. 92)


09

 

ոչ կյանքի ապահովագրության գծով (հաշ. 91 + հաշ. 93)

10

 
Ընդամենը (տող 09 + տող 10)

11

 
Ակտիվներ`    

ընդամենը (տող 08 + տող 11)

12

 

ԲԱԺԻՆ 2

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրական պայմանագրերով ապահովագրական գումարների հանրագումարը

13

 

այդ թվում`

   

կյանքի ապահովագրության գծով

14

 

ոչ կյանքի ապահովագրության գծով

15

 
Վերաապահովագրության փոխանցված ապահովագրական գումարների հանրագումարը

16

 

այդ թվում`

   

կյանքի ապահովագրության գծով

17

 

ոչ կյանքի ապահովագրության գծով

18

 
Ապահովագրական պարտավորություններ`    

ընդամենը (տող 13 - տող 16)

19

 
Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության փաստացի չափը (տող 12/տող 10)

20

 

 

_______

 

* Լրացուցիչ կապիտալի հաշվարկի համար ընդունվում է միայն այն մասով, որը ձևավորվել է ապահովագրողի գույքի սահմանված կարգով վերագնահատումից հայտնաբերված արժեքի բարձրացրած գումարի չափով, բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել ապահովագրական պահուստների հաշվին:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

(ստորագրությունը)

 

 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

(ստորագրությունը)

____ __________ 199 թ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.12.2005, N 2174-Ն 21.01.2006, N 174
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան