040.0521.25.08.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 1998 թվականի N 521
քաղ. Երևան
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի բյուջեից սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման համար միջոցներ տրամադրելու և համապատասխան հաշվետվություններ ներկայացնելու ժամանակավոր կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ`
ա) համաձայն «Պետական սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` գործատուները, անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք և գյուղացիական տնտեսություններն սկսած 1998 թվականի հունվարի 1-ից սոցիալական ապահովագրության վճարները սահմանված դրույքաչափերով հաշվարկում և ամբողջությամբ փոխանցում են (վճարում են) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին.
բ) գործատուներն աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ, մինչև «Պետական սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, նախկինում սահմանված 2 տոկոսի չափով հաշվարկված սոցիալական ապահովագրության վճարների գծով 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած պարտքերի հաշվին վճարում են ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ և թաղման նպաստներ, իսկ մնացած գումարները մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը փոխանցում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին.
գ) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը գործատուների կողմից չմարված պարտքը գանձում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային եվ զբաղվածության հիմնադրամի բյուջեից սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման համար միջոցներ տրամադրելու եվ համապատասխան հաշվետվություններ ներկայացնելու
1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի բյուջեով նախատեսված միջոցների հաշվին համապատասխան գումարներ են տրամադրվում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` սոցիալական ապահովագրության նպաստների վճարման, առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների կազմակերպման և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի համակարգի պահպանման համար:
Միջոցների տրամադրումը կատարվում է ամիսը մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի ներկայացրած հայտի (ձևը կցվում է) հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը տվյալ ամսվա ծախսերի իրականացման հայտը մինչև հաջորդ ամսվա 10-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը եռամսյակը մեկ անգամ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ֆինանսական միջոցների մուտքերի և կատարված ծախսերի մասին հաշվետվություն (ձևը կցվում է) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ:
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը հաշվետվության 2-րդ օրինակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը սոցիալական ապահովագրության նպաստների վճարման համար գումարները գործատուներին է տրամադրում նրանց կողմից ներկայացվող ամենամսյա պահանջագրերի (ձևը կցվում է) հիման վրա:
5. Գործատուները տվյալ ամսվա ծախսերի պահանջագրերը մինչև հաջորդ ամսվա 5-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:
6. Գործատուները ոչ ուշ, քան մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը փաստացի կատարած ծախսերի մասին հաշվետվություն (ձևը կցվում է) են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:
Ձև
(ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը) |
Հ Ա Յ Տ
պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի
199 թ. __________ ամսվա ծախսերի իրականացման համար
Սոցիալական ապահովագրության նպաստների վճարման, առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի համակարգի պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով անհրաժեշտ է ______________
հազ. դրամ
____________________________________________________________ |
(սպասարկող բանկի անվանումը և հաշվարկային հաշվի համարը) |
Պահանջվող _______ հազ. դրամը նախատեսվում է ծախսել հետևյալ նպատակներով`
1. Նպաստների վճարման համար որից` |
__________ հազ. դրամ, |
- ժամանակավոր անաշխատունակության | __________ հազ. դրամ, |
- հղիության և ծննդաբերության | __________ հազ. դրամ, |
- երեխայի ծննդյան միանվագ | __________ հազ. դրամ, |
- թաղման | __________ հազ. դրամ. |
2. Առողջարանակուրորտային բուժման և հանգստի կազմակերպման համար |
__________ հազ. դրամ. |
3. Ֆոնդի համակարգի պահպանման համար | __________ հազ. դրամ: |
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ |
________________ |
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
________________ |
Կ. Տ. |
_____ ___________199 թ. |
Ձև
(Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը) |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի ֆինանսական միջոցների մուտքերի եվ կատարված ծախսերի մասին
199 թվականի ____________________ համար
(հաշվետու եռամսյակը)
______________________________________________________________ | |
Ց ՈՒ Ց Ա Ն Ի Շ Ն Ե Ր Ը |
հազ. դրամ |
______________________________________________________________ |
1. Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում
2. Մուտքեր
այդ թվում`
ա) ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի հատկացումներից
բ) այլ մուտքերից
Ընդամենը
3. Ֆոնդի ծախսերը, ընդամենը
այդ թվում`
ա) նպաստներ,
որից`
-
ժամանակավոր անաշխատունակության
-
հղիության և ծննդաբերության
-
երեխայի ծննդյան միանվագ
-
թաղման
բ) առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների
կազմակերպման ուղեգրերի ձեռքբերման ծախսեր
գ) ՀՀ սոցիալական ապահովագրության համակարգի
պահպանման ծախսեր
որից`
աշխատավարձ
սոցիալական ապահովագրության վճարներ
գործուղման ծախսեր
տնտեսական և գրասենյակային ծախսեր
այլ ծախսեր
4. Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ |
________________ |
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
________________ |
Կ. Տ. |
_____ ___________199 թ. |
Ձև
(Ներկայացվում է գործատուների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ մինչև հաջորդ ամսվա 5-ը) |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
199 թվականի _______________ ամսվա ծախսերի ֆինանսավորման համար
____________________________________________________________ |
(գործատուի անվանումը) |
(____________________________________________________________) |
(հասցեն) |
սոցիալական ապահովագրության նպաստների վճարման համար _____________________ |
_____________________________________________________________ |
(գործատուին սպասարկող բանկի անվանումը, հաշվարկային հաշվի համարը) |
_____________________________________________________________ |
փոխանցել _________________ հազ. դրամ` ներքոհիշյալ նպաստների վճարման համար. |
- ժամանակավոր անաշխատունակության |
__________ հազ. դրամ, |
- հղիության և ծննդաբերության |
__________ հազ. դրամ, |
- երեխայի ծննդյան միանվագ |
__________ հազ. դրամ, |
- թաղման |
__________ հազ. դրամ: |
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՂԵԿԱՎԱՐ |
________________ |
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
________________ |
Կ. Տ. |
_____ ___________199 թ. |
Ձև
(կազմվում է աճողական թվերով և ներկայացվում ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդ` ըստ գրանցման վայրի, եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը) |
______________________________________________________________ |
(ապահովադիր ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության անվանումը) |
_______________________________________________________________ |
(հասցեն) |
(հեռախոսի համարը) |
_______________________________________________________________ |
(բանկային հաշվի համարը և բանկի անվանումը) |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների կազմավորման եվ ծախսման
199 թ. _________________
(ժամանակաշրջանը)
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ (դրամով)
__________________________________________________________________ | |||
Միջոցների կազմավորման հոդվածի անվանումը |
Տողը Գումարը |
Ծախսերի հոդվածի անվանումը |
Տողը Գումարը |
__________________________________________________________________ | |||
Ապահովադրի պարտքը ֆոնդին` տարվա սկզբից | 1 | Ֆոնդի պարտքն ապահովադրին` տարվա սկզբից | 10 |
Հաշվարկված է տույժ` ապահովագրական վճարների պարտքի ապառքի դիմաց | 2 | Ֆոնդի հաշվին կատարված ծախսերը` տարվա սկզբից (ընդամենը) | 11 |
այդ թվում` |
|||
Չընդունված (անօրինական) ծախսեր` ի հաշիվ ֆոնդի միջոցների | 3 | Նպաստներ (ընդամենը) որից` |
|
Ստացված է ուղեգրերի արժեքի մասնակի փոխհատուցում | 4 | ա) ժամանակավոր անաշխատունակության | |
Այլ եկամուտներ | բ) հղիության և ծննդաբերության | ||
Ստացված է ֆոնդից նպաստների վճարման համար | 6 | գ) երեխայի ծննդյան միանվագ | |
Ստացված է ֆոնդից ուղեգրերի ձեռքբերման համար | 7 | դ) թաղման | |
Ընդամենը (մնացորդի հետ միասին) | 8 | 2. Առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների կազմակերպում (ընդամենը) որից` |
|
ա) աշխատավորներին | |||
բ) հաշմանդամներին, զոհված զին. ծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին | |||
գ) փոխանցված է ֆոնդին որից` |
12 | ||
(ամիս, ամսաթիվ) | 12 ա 12 բ 12 գ 12 դ 12 ե 12 զ | ||
Ընդամենը վճարված է և փոխանցված | 13 | ||
Ապահովադրի պարտքը ֆոնդի հաշվետու ժամանակաշրջանի վերջում | 14 |
____ _____________ 199 թ.
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱՐԿԻ) |
||
Կ. Տ. |
ՂԵԿԱՎԱՐ |
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |