ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
13 հունվարի 2010 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով uահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը:
Նոտարների եկամտահարկի պարտավորությունները հաշվարկման ժամանակ նշված իրավական ակտի դրույթները տարբեր կերպ են մեկնաբանվում:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Որպես եկամտահարկ վճարող, նոտարները`
1) հարկային մարմին ներկայացնում են տարեկան եկամուտների մասին հաշվարկ (իսկ ամբողջ տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվող նոտարները` տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ)` մինչև հաշվետու տարվանը հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), որի հիման վրա հաշվետու տարվա համար հաշվարկում են եկամտահարկը ընդհանուր սահմանված կարգով` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերով.
2) տարվա ընթացքում եկամտահարկի եռամսյակային կանխավճարներ և նվազագույն եկամտահարկի եռամսյակային վճարումներ չեն կատարում.
3) ամբողջ տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվելու դեպքում տարեկան եկամտահարկի գումարը չի կարող պակաս լինել համախառն եկամտի 2%-ից և ավելի լինել համախառն եկամտի 10%-ից (նշվածը վերաբերում է միայն 2009 թվականին).
4) հաշվարկված եկամտահարկի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվանը հաջորդող տարվա մայիսի 1-ը (ներառյալ):
2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտներ (այդ թվում` բնամթերային ձևով) վճարելիս նոտարները հանդիսանում են հարկային գործակալ (այսինքն` նրանց փոխարեն եկամտի վճարման աղբյուրի մոտ պահում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում եկամտահարկը):
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտներիկոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |