«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
23 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 1999 թվականի N 37
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգը հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 12-րդ կետով նախատեսված արտոնության հավաստագիրը (ձև 5) շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
բ) 13-րդ կետի «զ» ենթակետը «վարչապետի» բառից հետո լրացնել «կենտրոնական բանկի նախագահի» բառերով.
գ) 13-րդ կետը «զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.
«է) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձի, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ծնողների և այրիների, Խորհրդային Միության հերոսների և Փառքի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանների շքանշաններով պարգևատրված անձանց կողմից` ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտոնյալ երթևեկության իրավունքը հաստատող կտրոնը, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսների կողմից` Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի վկայականը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Ձև 5
ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
Ուղևոր ______________________________________________________
(անունը, ազգանունը) |
Ավիատոմս N _________________ |
Չվերթ N ___________________ |
|
_________________________ (ծննդյան վկայականի համարը) |
-
տարանցիկ ուղևոր
|
____________________________ |
(ՀՀ ԱԳՆ-ի վկայականի կամ դիվանագիտական |
|
____________________________ |
(դիվանագիտական անձնագրի համարը) |
|
____________________________ |
(ՀՀ ԱԳՆ-ի վկայականի կամ դիվանագիտական |
|
____________________________ |
(հրավիրող կողմը, տեղեկանքի համարը) |
|
____________________________ |
(ԱՊՀ անդամ պետությունների տարածքում |
_____ _______________ թ.
Կ. Տ. |
________________________ | _______________________ |
|
(ուղևորի ստորագրությունը) |
(գրանցողի ստորագրությունը) |
____________
Ոչ ընթեռնելի կամ ջնջումներով լրացված արտոնության հավաստագրի համար պատասխանատու է գրանցողը: