Գլխավոր տեղեկություն
Համար
N 118
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.1996-01.04.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
28 դեկտեմբերի 1995 թ.

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


28 դեկտեմբերի 1995 թվականի N 118

 

քաղ. Երևան


ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՍԿԻԶԲԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային (քաղաքի շրջանային) խորհուրդների գործադիր կոմիտեների ամենօրյա աշխատաժամանակի սկիզբը յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը սահմանել ժամը 8.00-ն, իսկ հոկտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը` ժամը 9.00-ն:

2. Պատգամավորների շրջանային և քաղաքային (քաղաքի շրջանային) խորհուրդների գործադիր կոմիտեներին` բնակչության սպասարկման հետ կապված պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների ամենօրյա աշխատաժամանակի սկիզբը սահմանել սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետներին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին` քննարկել և լուծել իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ամենօրյա աշխատաժամանակի սկիզբը տեղափոխելու նպատակահարմարության հարցը:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքային ռեժիմը համապատասխանեցնել սույն որոշմամբ իրականացվող` ամենօրյա աշխատաժամանակի սկզբի տեղափոխման միջոցառումներին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 6-ի «Ամենօրյա աշխատանքի ժամանակի սկիզբը տեղափոխելու մասին» N 149 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.04.1997, N 92 01.04.1997, N 118
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան