ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 1995 թվականի N 28
քաղ. Երևան
ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների տրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների տրման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏՐՄԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի «Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման և ընկերությունների վերակազմավորման կարգի» և «Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդերի մասհանումների, այդ միջոցներից հիմնական ֆոնդերի ձեռքբերման և ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգի» հաստատման մասին» որոշման համաձայն վերակազմավորված բաժնետիրական ընկերություններին մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների (այսուհետև` սերտիֆիկատներ) տրման կարգը:
2. Ձեռնարկության մասնակի անհատույց սեփականաշնորհման աշխատանքային հանձնաժողովը (այսուհետև` աշխատանքային հանձնաժողով) սերտիֆիկատներ ստանալու համար տվյալ պետական ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, 5-օրյա ժամկետում մասնակի անհատույց սեփականաշնորհման ճյուղային հանձնաժողովին (այսուհետև` ճյուղային հանձնաժողով) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցած աշխատողների ցուցակը` 2 օրինակից.
բ) մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների պահանջագիրը` 2 օրինակից (թիվ 1 ձևը կցվում է):
3. Ճյուղային հանձնաժողովն աշխատանքային հանձնաժողովներից անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում`
ա) ստուգում և հաստատում է սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, որից հետո ցուցակի մեկ օրինակը, իսկ պահանջագրերի երկու օրինակը վերադարձնում է աշխատանքային հանձնաժողովներին.
բ) կազմում է ճյուղի ձեռնարկությունների ցուցակ` 2 օրինակից, նշելով յուրաքանչյուր ձեռնարկությանը հասանելիք սերտիֆիկատների քանակը, ինչպես նաև սերտիֆիկատների ընդհանուր քանակը.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ցուցակը և սերտիֆիկատների ստացման պահանջագիրը` 3 օրինակից (թիվ 2 ձևը կցվում է):
Ճյուղային հանձնաժողովը կատարում է սերտիֆիկատների բաշխում ըստ ձեռնարկությունների, իր կողմից հաստատված գրաֆիկի համաձայն, որտեղ նշված է սերտիֆիկատների տրման օրը և վայրը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը`
ա) ամփոփում է ճյուղային հանձնաժողովներից ստացած փաստաթղթերն ու տեղեկությունները, հաստատում է պահանջագրերը.
բ) ճյուղային հանձնաժողովների պահանջագրերի մեկ օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինկասացիոն վարչություն.
գ) սահմանում է յուրաքանչյուր ճյուղի ձեռնարկությունների համար սերտիֆիկատների ստացման ժամկետները:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինկասացիոն վարչությունը ճյուղային հանձնաժողովներին է հանձնում սերտիֆիկատները` ըստ պահանջագրերում նշված քանակի, որը վավերացվում է հանձնման-ընդունման ակտով:
6. Ձեռնարկություններին սերտիֆիկատները տրվում են ճյուղային հանձնաժողովների կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ:
7. Աշխատանքային հանձնաժողովը ճյուղային հանձնաժողովից սերտիֆիկատներ ստանալու համար նրան է ներկայացնում արդեն հաստատված պահանջագրերը` 2 օրինակից:
8. Սերտիֆիկատները ստանալու համար աշխատանքային հանձնաժողովն իր կազմից նշանակում է պատասխանատու անձ, որին ձեռնարկությունը տալիս է լիազորագիր (թիվ 3 ձևը կցվում է):
9. Սերտիֆիկատները ստանալու փաստն ամրագրվում է պահանջագրերի վրա համապատասխան նախարարության, պետական վարչության, գերատեսչության, պետական կառավարման տեղական մարմնի կնիքով և ճյուղային հանձնաժողովի կողմից վարվող հատուկ գրանցամատյանում գրանցում կատարելով:
10. Սերտիֆիկատների բաշխումը ձեռնարկության աշխատողներին կատարվում է պատասխանատու անձի կողմից:
11. Սերտիֆիկատները, նախքան տվյալ ձեռնարկության աշխատողներին բաշխելը, լրացվում են` գրվում է բաժնետիրական ընկերության անվանումը, սերտիֆիկատի անվանական արժեքը, այն ստորագրվում է բաժնետիրական ընկերության նախագահի, գլխավոր հաշվապահի կողմից և կնքվում է:
12. Պատասխանատու անձը ճյուղային հանձնաժողովից սերտիֆիկատները ստանալու և դրանց պահպանության համար կրում է պատասխանատվություն:
13. Բաշխված սերտիֆիկատները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և դրանց պահպանումը կատարվում է խիստ հաշվառման փաստաթղթերի համար սահմանված կարգով:
Ձև թիվ 1
Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
(ձեռնարկության լրիվ անվանումը) | |
(հասցեն, գտնվելու վայրը) | |
Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների պահանջվող քանակը |
|
(թվերով և տառերով) |
հատ: |
Աշխատանքային հանձնաժողովի |
Ճյուղային հանձնաժողովի |
Ձեռնարկության կնիքը` |
Ճյուղային հանձնաժողովի համապատասխան մարմնի կնիքը` |
Ձև թիվ 2
Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
(ճյուղային հանձնաժողովի անվանումը) | |
(ճյուղային հանձնաժողովի հասցեն, գտնվելու վայրը) | |
Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների պահանջվող քանակը |
|
(թվերով և տառերով) |
հատ: |
Ճյուղային հանձնաժողովի |
Ճյուղային հանձնաժողովի |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ ֆինանսների |
Ձև թիվ 3
Լ Ի Ա Զ Ո Ր Ա Գ Ի Ր
(ձեռնարկության լրիվ անվանումը) | |
(հասցեն, գտնվելու վայրը) | |
Լիազորում է |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
Անձնագրի տվյալները |
(համարը, սերիան, ում կողմից և երբ է տրված) |
| |
|
ճյուղային հանձնաժողովից մասնակի |
անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատներ |
|
(թվերով և տառերով) |
հատ: |
Ձեռնարկության տնօրեն`
Ձեռնարկության գլխավոր հաշվապահ`
Ձեռնարկության կնիքը`
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|