«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 1997 թվականի N 588
քաղ. Երևան
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1997 թվականի հուլիսի 1-ից մինչև 1998 թվականի հունվարի 1-ը`
ա) հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների պետպատվերի մասով, ինչպես նաև լարային ռադիոհաղորդումների ծառայությունների իրացումից հասույթը որոշել դրանց դիմաց ստացված վճարումների պահով.
բ) կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 72-րդ կետի գործողությունը` սույն որոշման «ա» կետում նշված ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահի որոշման մասով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |