ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 1991 թվականի N 419
քաղ. Երևան
Գյուղացիական ԵՎ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սեփականաշնորհված բազմամյա տնկարկներով ԵՎ բազմամյա խոտաբույսերՈՎ զբաղեցրած հողամասերի մասին
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Առաջին հինգ տարում որպես սեփականություն հատկացված բազմամյա տնկարկներով և բազմամյա խոտաբույսերով զբաղեցրած հողամասերում ոչ սահմանված կարգով վերակառուցում (քանդում) թույլ տված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները զրկվում են հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքից:
Նման դեպքում մասնակի կամ լրիվ հատուցման գումարները հետ չեն վերադարձվում:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
