040.0547.29.11.97
«Վավերացնում ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
29 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1997 թվականի N 547
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու և անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու աշխատանքները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը.
բ) Հայաստանի Հանրապետության նախարարություններն ու գերատեսչությունները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների կողմից տվյալ ամսում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ենթակայության տակ չգտնվող պետական տուրք գանձող մարմիններն այդ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն են ներկայացնում անմիջականորեն:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, դատարաններին և Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված տեղեկությունները:
3. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը`
ա) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված մարմինների հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանել պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց տրամադրման կարգը.
բ) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման կատարման ընթացքի, ինչպես նաև պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ անհրաժեշտ վերահսկողության ուժեղացման միջոցառումների իրականացման արդյունքների վերաբերյալ:
4. Սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում տեղեկություններ չհաղորդելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |