ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 1993 թվականի N 250
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, հարկային պետական տեսչությանը գերատեսչություններին`
ա) հաստատելու իրենց կենտրոնական ապարատի կառուցվածքը, ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աշխատողների թվաքանակից ևաշխատանքի վարձատվության ֆոնդից` համաձայնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.
բ) անհրաժեշտության դեպքում իրենց կոլեգիաների կազմում ընդգրկել այլ նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության և գերատեսչությունների ղեկավար կամ այլ պատասխանատու աշխատողների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հուլիսի 17-ի N 467 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3 և 1993 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության և գերատեսչությունների կենտրոնական ապարատների կառուցվածքի հաստատման կարգի մասին» N 21 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |