ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 1993 թվականի N 245
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի «ՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» N 284 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 12-ի «Պետական արվեստանոցների սեփականաշնորհման կարգի մասին» N 284 որոշմամբ հաստատված պետական արվեստանոցների նկարիչներին, քանդակագործներին, դիզայներներին, ճարտարապետներին և այլ ստեղծագործողներին անհատույց սեփականաշնորհման կարգում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`
1. Կարգի 1-ին կետում «մինչև 1992 թվականի ավարտն» բառերը փոխարինել «մինչև 1993 թվականի ավարտն» բառերով:
2. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Մեկ արվեստագետին սահմանված կարգով մեկից ավելի արվեստանոց հատկացված լինելու դեպքում սեփականաշնորհման է ենթակա արվեստանոցներից միայն մեկը` արվեստագետի ընտրությամբ»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |