040.0350.19.08.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
19 օգոստոսի 1997 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
19 օգոստոսի 1997 թ. N 350
քաղ. Երևան
տեղեկությունները պետական եվ ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը (կցվում է):
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պաշտոնատար անձանց բացակայության ժամանակ նրանց փոխարինում են իրենց որոշմամբ լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի N 350 որոշմամբ |
ց ա ն կ
տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց
1. | Հայաստանի Հանրապետության վարչապետ |
2. | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
3. | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար |
4. | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար |
5. | Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար |
6. | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար |
7. | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
8. | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար |
9. | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար |
10. | Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
11. | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար |
12. | Հայաստանի Հանրապետության կապի նախարար |
13. | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
14. | Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
15. | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար |
16. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար |
17. | Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարար |
18. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար |
19. | Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար |
20. | Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար |
21. | Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար |
22. | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ |
23. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
24. | Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ |
25. | Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ |
26. | Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտր |
27. | Երևանի քաղաքապետ |
28. | Հայաստանի Հանրապետության մարզպետներ |