040.0296.24.07.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1997 թվականի N 296
քաղ. Երևան
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1997 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ մինչև «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածով նախատեսված կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկ վճարողների ցանկի սահմանումը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների դուստր ձեռնարկությունների` շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով իրականացնող ձեռնարկությունների ցանկերը հաստատելու մասին» N 499 (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 25-ի N 122 որոշման խմբագրությամբ) որոշմամբ հաստատված ցանկերը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկ վճարողների ցանկի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |