040.0152.290597
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 1997 թ. N 152
քաղ. Երևան
ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարևորելով ուժեղ երկրաշարժերի վտանգի նվազեցման հիմնահարցերը և ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ օպերատիվ գործողությունների պլանի անհրաժեշտությունից, ինչպես նաև ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի առաջնահերթ գործողությունների օրացուցային պլանը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը երկամսյա ժամկետում հաստատել ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների, Երևանի քաղաքապետի, մարզպետների առաջնահերթ գործողությունների տիպային օրացուցային պլանները:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, Երևանի քաղաքապետին, մարզպետներին հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կողմից մշակված առաջնահերթ գործողությունների տիպային օրացուցային պլանները, մեկամսյա ժամկետում հաստատել ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում իրենց առաջնահերթ գործողությունների օրացուցային պլանները:
4. Ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում համապատասխան միջոցառումների կազմակերպման ու աշխատանքների ղեկավարումն իրականացնելու պարտականությունները դնել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի, իսկ շտաբի աշխատանքային մարմնի գործառույթները Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության վրա:
5. Ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում համապատասխան միջոցառումների կազմակերպումն ու աշխատանքների ղեկավարումն իրականացնելու նպատակով մեկամսյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` ստեղծել շարժական կառավարման կետ` հատկացնելով բարձր անցունակության, կապի միջոցներով և օպերատիվ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ պայմաններով ապահովված կապի հատուկ ավտոմեքենաներ.
բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին տրամադրելու նպատակով նախապատրաստել բարձր անցունակության 5 մարդատար ավտոմեքենա, ճառագայթային հետախուզության սարքերով ապահովված ՄԻ-8 մակնիշի 2 ուղղաթիռ և Երևան քաղաքում, մարզերում ստեղծել ճանապարհների ու կամուրջների վերականգնման մեկական մասնագիտացված ջոկատ:
6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Օ Ր Ա Ց ՈՒ Ց Ա Յ Ի Ն Պ Լ Ա Ն
ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը | Ժամանակը («Ժ+») ժամ, րոպե |
Կատարողը |
1 |
2 |
3 |
4 |
I. ՈւԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ | |||
1. | Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (այսուհետ` ՀՀ ՍՊԱԾ) գլխավոր տնօրենի հաղորդումն ստանալուց հետո կարգադրել հրավիրել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի (այսուհետ` ՕԿՀՇ) նիստ: Նիստին հրավիրել ՀՀ ՍՊԱԾ-ի գլխավոր տնօրենին: |
0,05 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության օպերատիվ հերթապահ |
2. | Զեկուցել Հայաստանի Հանրապետության Նախագահին | 0.10 | |
3. | Անցկացնել ՕԿՀՇ-ի նիստ, լսել ՀՀ ՍՊԱԾ-ի գլխավոր տնօրենի հաղորդումը` ստեղծված սեյսմիկ իրադրության մասին և կարգադրել` | 0.50 1.10 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզերի հիմնական կառավարման կետերում սահմանել շուրջօրյա հերթապահություն, ճշտել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների պլանները. |
2.00 |
ՀՀ նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ, Երևանի քաղաքապետ, մարզպետներ | |
բ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարարին` | |||
«բարձր պատրաստության» աստիճան մտցնել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների տարածքային շտաբների ու քաղաքացիական պաշտպանության զորամասի համար. | 4.00 | ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | |
կազմակերպել իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքումը, մշակումը և ամփոփումը | ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | ||
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության համակարգի ստորաբաժանումներում սահմանել շուրջօրյա աշխատանքային ռեժիմ. |
ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | ||
ճշտել հանրապետության դիտարկման և լաբորատոր հսկողության համակարգի խնդիրները. | ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | ||
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ ճշտել փոխգործողությունների պլանները | ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | ||
Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության հետ ճշտել անհրաժեշտ միջոցների ապաամրագրման հարցերը |
ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն
| ||
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության հետ համատեղ պարբերաբար տալ ռադիոհեռուստատեսային հաղորդումներ` ստեղծված իրավիճակի վերաբերյալ |
ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն, ՀՀ ՍՊԱԾ | ||
գ) Հայաստանի Հանրապետության կապի նախարարին` | |||
ապահովել կառավարման կետերի ազդարարման համակարգի և կապի հանգույցների անխափան աշխատանքը | ՀՀ կապի նախարարություն | ||
դ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարին` «բարձր պատրաստության» վիճակի բերել համակարգի ոստիկանության, հրշեջ ծառայության և ներքին զորքերի համապատասխան ստորաբաժանումները | 4.00 | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն | |
ճշտել հանրապետության կարևոր օբյեկտների պաշտպանության պլանները | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն | ||
ե) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին` |
ՀՀ տրանսպորտի նախարարություն | ||
պատրաստ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության վարչապետին տրամադրվող ուղղաթիռը | 4.00 | ՀՀ տրանսպորտի նախարարություն | |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացնել 1 ուղղաթիռ և բարձր անցունակության 5 ավտոմեքենա | ՀՀ տրանսպորտի նախարարություն | ||
զ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` | |||
նախապատրաստել համապատասխան բժշկական հիմնարկների լրացուցիչ ծավալումը | ՀՀ առողջապահության նախարարություն | ||
է) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` | |||
ուժեղացնել Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական հսկողությունը | ՀՀ էներգետիկայի նախարարություն | ||
նախապատրաստել համակարգի ջրամբարների ջրի մակերեսների իջեցումը մինչև անվտանգ մակարդակները |
6.00 |
ՀՀ էներգետիկայի նախարարություն | |
ը) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարին` |
|
||
նախապատրաստել համակարգի վտանգավոր օբյեկտներում թունավոր, պայթունավտանգ և հրդեհավտանգ նյութերի քանակների իջեցումը մինչև անհրաժեշտ նվազագույն չափերը |
4.00 |
ՀՀ արդյունաբերության նախարարություն | |
թ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` | |||
նախապատրաստել համակարգի ջրամբարների ջրի մակերեսների իջեցումը, մինչև անվտանգ մակարդակները |
6.00 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
|
նախապատրաստել գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ |
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|
ժ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` | ||
ճշտել վտանգավոր գոտու կոմունալ ցանցերի տեխնիկական վիճակը | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | ||
ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարարի հետ համատեղ` | |||
պատրաստ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության կառավարության իրավիճակային սենյակը և պահեստային կառավարման կետերը |
2.00 |
ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | |
երկրաշարժի սպառնալիքի գոտի ուղարկել ՕԿՀՇ-ի օպերատիվ խումբ |
2.00 |
ՀՀ կառավարության աշխատակազմ | |
սույն կարգադրության գրավոր տեքստը հանձնել կատարողներին | ՀՀ կառավարության աշխատակազմ | ||
4. | Միջոցառումների կատարման ընդհանուր ղեկավարման պարտականությունները դնել ՕԿՀՇ-ի, իսկ ՕԿՀՇ-ի մշտական գործող աշխատանքային մարմնի գործառույթները` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի վրա | ||
5. | Միջոցառումներն իրականացնել ըստ համապատասխան պլաններով սահմանված կարգի` հնարավոր սեղմ ժամկետներում | ||
6. Կատարված աշխատանքների մասին գրավոր զեկուցել ՕԿՀՇ-ին` ժամը 8-00-ին, 16-00-ին, 24-00-ին, անհետաձգելի դեպքում` անհապաղ | |||
II. ՈւԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ | |||
1. | Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարարի և Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր տնօրենի հաղորդումն ստանալուց հետո զեկուցել Հայաստանի Հանրապետության Նախագահին | 0.05 | |
2. | Տալ Հայաստանի Հանրապետության կառավարության արտահերթ նիստ հրավիրելու հանձնարարական | 0.10 | ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության օպերատիվ հերթապահ) |
3. | Անցկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստ |
0.50 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
լսել ՀՀ ՍՊԱԾ-ի գլխավոր տնօրենի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարարի` ստեղծված իրավիճակի նախնական արդյունքների մասին հաղորդումը և հանձնարարել` | |||
ա) Հայաստանի Հանրապետության նախարարություններում, վարչություններում, գերատեսչություններում, Երևանի քաղաքապետարանում և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում սահմանել ղեկավար կազմի շուրջօրյա աշխատանքային ռեժիմ, քաղաքացիական պաշտպանության համակարգը բերել «լիակատար պատրաստության» վիճակի |
2.00 |
ՀՀ նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ, Երևանի քաղաքապետ, մարզպետներ | |
բ) գործողության մեջ դնել ուժեղ երկրաշարժի ժամանակ գործելու պլանները | 2.00 |
ՀՀ նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ, Երևանի քաղաքապետ, մարզպետներ | |
գ) ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած առաջնահերթ աշխատանքների ընդհանուր ղեկավարման պարտականությունները դնել ՕԿՀՇ-ի, իսկ ՕԿՀՇ-ի մշտական աշխատանքային մարմնի գործառույթները` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի վրա, որը համալրել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների համապատասխան մասնագետներով | |||
դ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարարին` | |||
կազմակերպել երկրաշարժի գոտու հետախուզման աշխատանքները | ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | ||
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության համակարգի ստորաբաժանումներում սահմանել շուրջօրյա աշխատանքային ռեժիմ | 2.00 | ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | |
կազմակերպել իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքում, վերլուծում, գնահատում և դրանք ներկայացնել ՕԿՀՇ-ին |
4.00 |
ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | |
ճշտել երկրաշարժի էպիկենտրոնը |
0.30 |
ՀՀ ՍՊԱԾ | |
ճշտել առաջնահերթ փրկարարական և վթարային աշխատանքների և այլ օգնության կարիք ունեցող բնակավայրերն ու օբյեկտները | 4.00 | ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | |
պարզել Հայկական ԱԷԿ-ի, քիմիական օբյեկտների և երկրաշարժի գոտու ջրամբարների վիճակը |
4.00 |
ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ ճշտել փոխգործողությունների պլանները |
2.00 |
ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն | |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության հետ համատեղ պարբերաբար տալ ռադիոհեռուստատեսային հաղորդումներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ |
ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն, | ||
ե) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարին` | |||
«լիակատար պատրաստության» բերել համակարգի ոստիկանության, հրշեջ ծառայության և ներքին զորքերի համապատասխան ստորաբաժանումները |
2.00 |
ՀՀ ներքին գործերի ազգային անվտանգության նախարարություն | |
ՕԿՀՇ-ի հանձնարարությամբ ձեռնամուխ լինել երկրաշարժի գոտում համապատասխան պլանով նախատեսված միջոցառումների իրականացմանը | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն | ||
իրականացնել հանրապետության կարևոր օբյեկտների պաշտպանության պլանով նախատեսված միջոցառումները | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն | ||
զ) Հայաստանի Հանրապետության կապի նախարարին` | |||
ապահովել կառավարման կետերի, ազդարարման համակարգի անխափան աշխատանքը | ՀՀ կապի նախարարություն | ||
Հայաստանի Հանրապետության կառավարության կառավարման կետն ապահովել երկրաշարժի գոտու հետ ուղիղ կապով |
ՀՀ կապի նախարարություն | ||
Հայաստանի Հանրապետության կառավարության իրավիճակային սենյակն ապահովել կապի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով |
Կապի նախարարություն | ||
է) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին` | |||
«լիակատար պատրաստության» բերել զորային ավտոշարասյուները |
4.00 |
ՀՀ տրանսպորտի նախարարություն | |
ՕԿՀՇ-ին տրամադրել 2 ուղղաթիռ և բարձր անցունակության 5 ավտոմեքենա | ՀՀ տրանսպորտի նախարարություն | ||
երկրաշարժի գոտում հետախուզում կատարելու նպատակով թռիչքի նախապատրաստել պլանով նախատեսված ուղղաթիռը |
2.00 |
ՀՀ տրանսպորտի նախարարություն | |
երկրաշարժի գոտու բնակչության տարահանման համար օդաչուական անձնակազմը բերել պատրաստ վիճակի |
2.00 |
ՀՀ տրանսպորտի նախարարություն | |
մինչև իրավիճակի լիակատար գնահատումը կասեցնել մարդատար ինքնաթիռների և քաղաքային ու միջքաղաքային ավտոբուսների երթևեկությունը | ՀՀ տրանսպորտի նախարարություն | ||
ճշտել երկրաշարժի գոտի տանող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների ու ինժեներական կառույցների տեխնիկական վիճակը և միջոցներ ձեռնարկել դրանց անցանելիության ապահովման ուղղությամբ | ՀՀ տրանսպորտի նախարարություն | ||
ը) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` | |||
ճշտել Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վիճակը | ՀՀ էներգետիկայի նախարարություն | ||
ճշտել երկրաշարժի գոտու էլեկտրակայանների և էլեկտրագծերի վիճակը | ՀՀ էներգետիկայի նախարարություն | ||
Ուժեղացնել համակարգի` երկրաշարժի գոտու տարածքում գտնվող ջրամբարների տեխնիկական հսկողությունը և իրականացնել դրանց անվտանգությունն ապահովող պլանային միջոցառումները | ՀՀ էներգետիկայի նախարարություն | ||
թ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարին` | |||
ճշտել «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության և այլ վտանգավոր օբյեկտների վիճակն ու արտադրական պրոցեսի անվթար դադարեցման պլանները |
2.00 |
ՀՀ արդյունաբերության նախարարություն | |
ուժեղ ներգործող թունավոր, պայթյունավտանգ և հրդեհավտանգ նյութերի քանակությունն իջեցնել մինչև անվտանգ ծավալները |
4.00 |
ՀՀ արդյունաբերության նախարարություն | |
ժ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` | |||
երկրաշարժի գոտու բժշկական հիմնարկներում, Երևան քաղաքի և հանրապետության մասնագիտացված հիվանդանոցներում սահմանել ուժեղացված շուրջօրյա աշխատանքային ռեժիմ | 2.00 | ՀՀ առողջապահության նախարարություն | |
պատրաստ վիճակի բերել և անհրաժեշտության դեպքում համալրել մասնագիտացված բժշկական բրիգադները |
4.00 |
ՀՀ առողջապահության նախարարություն | |
երկրաշարժի գոտում անցկացնել հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ |
ՀՀ առողջապահության նախարարություն | ||
ժա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` | |||
ուժեղացնել համակարգի` երկրաշարժի գոտու տարածքում գտնվող ջրամբարների տեխնիկական հսկողությունը և իրականացնել դրանց անվտանգությունն ապահովող պլանային միջոցառումները | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | ||
երկրաշարժի գոտու տարածքում անցկացնել գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | ||
ժբ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` | |||
ճշգրտել հանրապետական և մարզային տարահանման հանձնաժողովների պլանները | 4.00 |
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն, հանրապետական տարահանման հանձնաժողով | |
երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակչությանը ժամանակավոր պատսպարելու նպատակով նախապատրաստել անհրաժեշտ քանակությամբ ժամանակավոր կացարաններ (վրաններ) | ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն | ||
ժգ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարին` | |||
ՕԿՀՇ-ի հետ ճշտել երկրաշարժի գոտու բնակչությանն առաջին անհրաժեշտության սննդամթերքով ապահովելու հարցերը, ներկայացնել առաջարկություն` նշված աշխատանքների կազմակերպման և իրականացման վերաբերյալ | 4.00 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն | |
ժդ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` | |||
ճշտել վթարված և վտանգ ներկայացնող շենքերի ու շինությունների ցուցակը |
6.00 |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն | |
ճշտել երկրաշարժի գոտու տարածքի կոմունալ ցանցերի տեխնիկական վիճակը |
6.00 |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն | |
ժե) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` | |||
պատրաստ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության կառավարության իրավիճակային սենյակը և կառավարման կետերը |
1.00 |
ՀՀ կառավարության աշխատակազմ | |
ՕԿՀՇ-ի անձնակազմի շուրջօրյա աշխատանքի և հանգստի համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ | ՀՀ կառավարության աշխատակազմ | ||
ՄԱԿ-ին, օտարերկրյա պետություններին, համապատասխան միջազգային և փոխօգնության պայմանագրերով նախատեսված այլ կազմակերպություններին ու փրկարարական կազմավորումներին տեղեկացնելու նպատակով կազմել պաշտոնական հեռագրերի և հաղորդագրությունների տեքստեր |
4.00 |
ՀՀ կառավարության աշխատակազմ ՀՀ արտաքին գործերի նախարարություն | |
4. | Միջոցառումներն իրականացնել ըստ համապատասխան պլաններով սահմանված կարգի` հնարավոր սեղմ ժամկետներում | ||
5. | Կատարված աշխատանքների մասին գրավոր զեկուցել ՕԿՀՇ-ին` ժամը 8-00-ին, 16-00-ին, 24-00-ին, իսկ անհետաձգելի դեպքում` անհապաղ |
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 1. |
Ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին հայտնում են` ա) համապատասխան մարզպետը, Երևանի քաղաքապետը, բ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարարը, գ) ՀՀ ՍՊԱԾ-ի գլխավոր տնօրենը: 2. Ուժեղ երկրաշարժ` 7-10 բալանոց, ըստ MSK-64 սանդղակի (M 5-7, ըստ Ռիխտերի սանդղակի), երկրաշարժ: 3. Ուժեղ երկրաշարժի սպառնալիք օպերատիվ հասկացություն, որը նշանակում է տեղի ունեցած միջին ուժգնության երկրաշարժի ոչ բարենպաստ զարգացում: 4. «Ժ» միջոցառման (միջադեպի) սկիզբը կամ դրա մասին հաղորդում ստանալու պահը: |