ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 1994 թվականի N 508
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի փետրվարի 14-ի «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեությունների տարբերակումը կատարվում է ըստ 1989 թվականի փետրվարին ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 25-րդ նստաշրջանում հաստատված տնտեսական գործունեության բոլոր տեսակների ընդհանուր դասակարգչի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության բոլոր տեսակների ընդհանուր դասակարգչի կիրառման վերաբերյալ մեթոդաբանական բնույթի ցուցումներ տալիս է Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |