ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 1995 թվականի N 40
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աշխատանքի վարձատրության բարձրացվող չափերի և սոցիալական ապահովագրության ֆոնդից տրվող նպաստների համամասնությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի N 584 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրության 38-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Նպաստների հաշվարկման համար միջին ամսական վաստակը վերցվում է լիովին, եթե այն չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկ չափը: Նվազագույն աշխատավարձի տասնապատիկ չափը գերազանցող միջին ամսական փաստացի վաստակի մնացած մասը հաշվառվում է հետևյալ համամասնությամբ` նվազագույն աշխատավարձի տասնապատիկ գումարից մինչև քսանապատիկ գումարի դեպքում` 80 տոկոսի չափով, իսկ քսանապատիկի և ավելիի դեպքում` 60 տոկոսի չափով»:
2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |