ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
5 դեկտեմբերի 1990 թվականի N 558
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 6-ի «Ժողովրդական վերահսկողության մարմինների լուծարման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերի կառավարչությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի իրավահաջորդը:
2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 21-ի N 763 կարգադրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի հիմնական ֆոնդերը (շենքը և հիմնական միջոցները), ինչպես նաև փոքրարժեք գույքը 1990 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման պետական կոմիտեին, իսկ ժողովրդական վերահսկողության քաղաքային և շրջանային կոմիտեների ունեցվածքը` համապատասխանաբար ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քննության առնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի կողմից ներկայացված լուծարման հետ կապված ծախսերի նախահաշիվը և կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |